VOAnews-Կուբայի նախկին ղեկավար Ֆիդել Կաստրո Ռուսը, իշխանությունից հեռանալուց ի վեր առաջին անգամ հրապարակայնորեն անդրադարձել է քաղաքական հարցերին, մասնավորապես՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի դարակազմիկ այցելությանը Կուբա: Նրա խոսքը նպատակաուղղված է հակադարձելու Բարաք Օբամայի Հավանայում հնչեցրած ելույթը: 1500 բառից բաղկացած հոդվածը նա գրել է՝ ընդգծելով Կուբայի ձեռքբերումները ռասայական խտրականության վերացման, կյանքի մակարդակի բարձրացման և Աֆրիկայում ազատագրական պայքարին մասնակցության ոլորտներում, որը ըստ նրա, Օբաման անտեսել էր իր ելույթում:
Հակասությունները անցյալում թողնելու ԱՄՆ-ի նախագահի կոչին ի պատասխան, Կաստրոն դատապարտել է Կուբայի դեմ տնտեսական պատժամիջոցները և 1961 թ-ին ԱՄՆ-ի հովահանավորությամբ "Խոզերի" հրվանդանում հակահամայնավարական կուբացիների ձախողված ափհանումը: Կուբայի վատառողջ նախկին ղեկավարը ասել է. «Մեզ կայսրությունից ոչինչ պետք չէ»:
Ավագ Կաստրոն, ի տարբերություն իր փոքր եղբոր՝ Ռաուլի, ով այսօր ղեկավարում է երկիրը, չհանդիպեց ԱՄՆ-ի Նախագահի հետ: Երկուշաբթի մամլո ասուլիսի ժամանակ Սպիտակ Տան խոսնակ Ջոշ Էրնսթը նշել է, որ Կաստրոյի նման ուժգին արձագանքը, ցույց է տալիս, թե ինչ մեծ ազդեցություն է ունեցել ԱՄՆ-ի նախագահի այցը Կուբա, որը պաշտոնավարող ԱՄՆ-ի նախագահի առաջին այցն է այդ երկիր վերջին 90 տարում:
Միջամերիկյան երկխոսության հիմնադրամի ավագ գիտաշխատող և պատվավոր նախագահ Փիթեր Հաքիմը Ամերիկայի Ձայնին նշել է, որ Կուբայում ընթացող քաղաքական սերնդափոխության արդյունքները կանխատեսել դեռևս հնարավոր չէ, և դժվար է հասկանալ, թե ինչն է մտածում Կուբայի զառամյալ նախկին ղեկավարը:
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44