Չորեքշաբթի օրը ժամը 11.00-ին Իսրայելում երկու րոպե շչակ է հնչել՝ քաղաքացիներին կոչ անելով հարգել հրեական պետության համար մղված պատերազմներում ընկածների եւ ահաբեկչությունների զոհերի հիշատակը։ Երկրում երկու րոպեով կանգ է առել տրանսպորտը, շատ վարորդներ եւ ուղեւորներ դուրս են եկել մեքենաներից, որպեսզի հոտնկայս հարգեն զոհվածների հիշատակը։ Պետության քաղաքացիները չորեքշաբթի նշում են հանուն Իսրայելի պատերազմներում ընկածների եւ ահաբեկչությունների զոհերի Հիշատակի օրը։ Այն նախորդում է երկրի գլխավոր պետական տոնին՝ Անկախության օրվան, որը նշվում է հրեական իյար ամսվա 5-րդ օրը, որն այս տարի համընկնում է մայիսի 5-ին։ Պատերազմներում ընկածների եւ ահաբեկչությունների զոհերի համար հայտարարվող սուգը ծառայում է այն բանին, որպեսզի երկրի բոլոր բնակիչները գիտակցեն այն գինը, որը վճարվել է պետականության ձեռքբերման համար։ Ազդանշանից հետո ամբողջ երկրում իրականացվում են հիշատակի պաշտոնական արարողություններ, որոնցից գլխավորը սկսվել է Երուսաղեմի Հերցլի լեռան մոտ՝ պետության առաջին դեմքերի մասնակցությամբ։ Հիշատակի օրը մեկնարկել է երեքշաբթի երեկոյան սգո հանրահավաքից, որը տեղի է ունեցել մայիսի 3-ի մայրամուտից առաջ, Երուսաղեմի «Յադ Լեբանիմ» հուշահամալիրի տարածքում, վարչապետ Նաֆթալի Բենեթի մասնակցությամբ։ Դրանից հետո, ժամը 20.00-ին, հնչել է ազդանշանը, որը նշանավորել է ամբողջ երկրում լռության րոպեի սկսվելու մասին։ Իսրայելում ամեն տարի այս օրը հրապարակվում են տվյալներ պատերազմներում եւ հակամարտություններում բոլոր զոհվածների մասին, ներառյալ բրիտանական մանդատի ժամանակվա ընդհատակյա կազմակերպությունների անդամները, բնակավայրերի պահապանները, զինվորները, ոստիկանները եւ հատուկ ծառայությունների աշխատակիցները։ Հաշվարկը կատարվում է 1860-ից ի վեր, երբ Եվրոպայից եկած հրեաները սկսել են բնակություն հաստատել Երուսաղեմի Հին քաղաքի պատերից դուրս։ Ներկա պահին զոհվածների ցուցակում նշված է պարտականությունը կատարելու պահին զոհվածների 24 068 անուն։ Ահաբեկչությունների զոհ դարձած քաղաքացիական անձանց ցուցակը կազմվում է Իսրայելի անկախության հռչակման պահից՝ 1978-ից, այժմ դրանում 3 199 մարդու անուն է, որոնցից 125-ը՝ օտարերկրացի, տեղեկացրել է հրեական պետության ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։ Մինչեւ չորեքշաբթի օրվա երեկո Իսրայելում փակ են լինելու բոլոր զվարճավայրերը, իսկ հեռուստա- եւ ռադիոալիքները զվարճալի հաղորդումներ չեն հեռարձակելու։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02