Անհնազադնության ակցիաների ժամանակ ոստիկանների գործողությունների մասով փաստաբանները ներկայացնում են հաղորդումներ հանցագործությունների մասին։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած ասուլիսում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ հավելելով, որ արդեն երկու է իրենց գործընկեր փաստաբաններն այդ ուղղությամբ աշխատում են։ Նրա խոսքով՝ այդ ոստիկաններին սպասվում են ոչ հաճելի օրեր ծառայողական քննությունների շրջանակում։ «Նրանցից ոմանք հեռացվելու են համակարգից։ Իհարկե դա լավագույնն է լինելու, իսկ ավելի մեղմը՝ քրեական օրենսգքով նախատեսված ազատազրկման փոքր չափով պատիժն է»,- նշեց պատգամավորը։ Արամ Վարևանյանը ոստիկանների նյարդային վիճակը նաև դրանով է պայմանավորում։ «Իրենք հասկանում են այդ արարքները։ Օրինակ, պատգամավորին բերման ենթարկելու փորձը, մեղմ ասած, արդեն իրավախախտում է»,- ընդգծեց նա։ Նրա խոսքով՝ 2018թ-ին ժողովրդին ասում էին, որ ոստիկանապետություն չպետք է լինի, ոստիկանները պետք է գնան սահման պահեն, մինչդեռ երեկ շատերը տեսել են, թե Դեմիրճյան փողոցում քանի ոստիկան կար։ «Այդ ոստիկանները կարող էին կանխել թշնամու կողմից Սյունիքի մարզի տարածքների օկուպացիան։ Բայց իրենք կանխում են Նիկոլ Փաշինյանի վախերը։ Ինչի՞ց եք վախենում, ժողովրդի՞ց»,- ասաց Արամ Վարդևանյանը։ Նա նշեց, որ կա ֆունդամենտալ խնդիր ոստիկանության մի քանի ծառայողների մասով։
«Ոստիկանական համակարգում կան շատ դրական բաներ, որը եկել է նախկինից մինչև ներկա։ Բայց կան ոստիկաններ, որոնք ես չեմ պատկերացնում, որ իրենք իսկապես ոստիկան են, ուղղակի հայտնվել են այդ համազգեստում։ Ես չեմ կարող ընկալել մեկին, որ իրեն ասես՝ այդ մարդը Համբիկ Սասունյանն է ու նրան ձերբակալեն։ Ո՞նց կարող է հայ ոստիկանը նման պարգև տա թուրքին և ադրբեջանցուն՝ ձերբակալելով Համբիկ Սասունյանին։ Չեմ պատկերացնում, որ հայ ոստիկանը ձեռքը կոտրված աղջկան բերման ենթարկի, չեմ պատկերացնում զգուշացնելուց հետո էլ անչափահասին բերման ենթարկի։ Փորձեցի տղային գրկել, բայց նրա ձեռքերը ոլորելով բերման ենթարկեցին»,- նշեց Արամ Վարդևանյանը։
Աղբյուր` Panorama.am
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02