«Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ դաշնային կառավարությունը ցանկանում է առգրավել Լոս Անջելեսի հեղինակավոր Հոլմի Հիլզ թաղամասում գտնվող մեգաառանձնատունը, որը, պնդման համաձայն, գնվել է միլիոնավոր կաշառքներով։ Դրանք վճարվել են Հայաստանի նախկին ֆինանսների նախարարին և նրա որդիներին։ ԱՄՆ արդարադատության նախարարության բողոքի տվյալներով՝ տունը 2011 թ. 14.4 միլիոն դոլարով գնվել է Գագիկ Խաչատրյանի և նրա երկու որդիների անունից։ Խաչատրյանը 2008-2014 թթ. եղել է ՀՀ ՊԵԿ-ի նախագահը, իսկ 2014-2016 թթ.՝ ֆինանսների նախարարը։ ԱՄՆ կառավարությունը պնդում է, որ հարուստ և ազդեցիկ գործարար Սեդրակ Առուստամյանը կաշառքի տեսքով Խաչատրյանին և նրա ընտանիքին վճարել է 20 մլն դոլար՝ իր բիզնեսների համար արտոնյալ հարկային պայմաններ ստանալու դիմաց։ Ըստ մեղադրանքի՝ այդ գումարի մի մասը ծախսվել է Հոլմի Հիլզի առանձնատան գնման նպատակով։ Կառավարությունը պնդում է, որ տունը ապօրինի է գնվել օտարերկրյա պետության դեմ կատարված հանցագործությունից ստացված հասույթով, որը վերաբերում է պետական պաշտոնյայի կաշառակերությանը:
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44