Կիպրոսը, Հունաստանը եւ Մալթան ակնկալում են, որ Եվրամիությունը հաշվի կառնի ԵՄ-ի կողմից ռուսական նավթի փոխադրման նախատեսված արգելքի հետ կապված իրենց մտահոգությունները, հինգշաբթի ասել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը, փոխանցում է Reuters-ը։
Բրյուսելն այս շաբաթ հայտնել էր ռուսական նավթի ներկրման վրա էմբարգոյի կիրառման պլաններ մասին: Միջոցառումները գնումների արգելք են ներառում եւ արգելում են ԵՄ անդամ երկրներում տեղակայված նավագնացության արդյունաբերությանը ռուսական նավթի հետ աշխատելը: Առաջարկներն այժմ ճշգրտվում են՝ հաշվի առնելով տարբեր անդամ երկրների մտահոգությունները:
Հունաստանը, Մալթան եւ Կիպրոսն ունեն ամենամեծ նավատորմը եւ նավերի վերահսկման հիմնական կենտրոնները ԵՄ-ում:
«Պատժամիջոցների հետ կապված կոնկրետ հարցերում անհրաժեշտ է հաշվի առնել Հունաստանի, Մալթայի եւ, իհարկե, Կիպրոսի մտահոգությունները»,- Աթենքում լրագրողներին ասել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը։
Անաստասիադեսը, ով ավելի վաղ հանդիպել էր Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ, ասել է, որ դա երկուսի «ընդհանուր դիրքորոշումն է»: «Մենք դեմ ենք ռուսական ներխուժմանը եւ, իհարկե, կողմ ենք պատժամիջոցներին։ Սակայն այդ պատժամիջոցները պետք է թիրախավորված, այլ ոչ թե ընտրովի լինեն՝ որոշ անդամ պետություններին ծառայելու եւ մյուսներին անպաշտպան թողնելու համար», - ասել է Անաստասիադեսը:
Հունաստանի կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Բրյուսելում բանակցությունները դեռ շարունակվում են, եւ Աթենքը հարգելու է ցանկացած համատեղ որոշում:
Եվրահանձնաժողովի վերանայված առաջարկը սկզբնական մեկ ամսվա փոխարեն երեք ամիս անցումային ժամանակաշրջան էր նախատեսում՝ նախքան ԵՄ նավագնացության ծառայություններին ռուսական նավթի փոխադրումն արգելելը՝ Հունաստանի, Մալթայի եւ Կիպրոսի կողմից իրենց նավագնացության ոլորտի վերաբերյալ արտահայտած մտահոգությունները ցրելու համար:
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02