2022 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանն առաջին անգամ Թուրքիա զբոսաշրջիկների հոսքի առաջատար երկրների թոփ-3 չի մտել. դա կապված է Ռուսաստանից արտասահման ավիափոխադրումների կրճատման հետ: Այդ մասին վկայում է Թուրքիայի զբոսաշրջության նախարարության վիճակագրությունը:
Ըստ այդ տվյալների, մարտ ամսին Ռուսաստանից Թուրքիա զբոսաշրջիկների հոսքը կազմել է 114,4 հազար մարդ, դա 52 տոկոսով պակաս է, քան 2021 թվականի մարտին: Այդ ցուցանիշով Ռուսաստանը զիջել է Իրանին (274,8 հազար զբոսաշրջիկ), Գերմանիային (187,2 հազար) եւ Բուլղարիային (169,6 հազար): Ընդամենը մարտին Թուրքիա է այցելել 2 միլիոնից փոքր-ինչ ավելի օտարերկրացի:
Նույնիսկ հունվար-մարտ ամիսների արդյունքներով Ռուսաստանը տեղ չի գտել զբոսաշրջիկների հոսքի առաջատարների եռյակում: Առաջին եռամսյակում Թուրքիա է այցելել 360,7 հազար ռուսաստանցի, դա 9 տոկոսով պակաս է, քան մեկ տարի առաջ: Առաջին տեղն զբաղեցրել է Իրանը (502,2 հազար զբոսաշրջիկ), երկրորդը՝ Գերմանիան (418,4 հազար), եռյակը եզրափակում էԲուլղարիան (408,4 հազար):
Ընդամենը հունվար-մարտին Թուրքիայում եղել է 4,9 միլիոն հյուր: Ամենից շատ օտարերկրացիները հունվար-մարտին այցելել են Ստամբուլ (2,9 միլիոն, բաժինը՝ 59,2 տոկոս), Էդիռնե (606 հազար, 12,3 տոկոս), Անթալիա (450,4 հազար, բաժինը՝ 9,2 տոկոս), Արթվին (163,5 հազար, 3,3 տոկոս) եւ Շիռնակ (119,3 հազար, 2,4 տոկոս):
Ապրիլի վերջին Ռուսաստանի տուրինդուստրիայի միությունում նշել են, որ արտասահմանյան թռիչքների հետ կապված ռուսաստանյան ավիաընկերությունների ունեցած դժվարությունների ֆոնին «Ռոսավիացիա»-ն չի շտապում թուրքական ավիաընկերություններին թույլ տալ՝ ավելացնելու չվերթների թիվը Ռուսաստանի օդանավակայաններ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
16:15
16:03
15:47
15:35
15:19
15:03
14:48
14:33
14:17
14:02
13:45
13:23
13:08
12:45
12:25
12:04
11:53
11:36
11:27
11:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13