Ձեռնարկատեր Իլոն Մասկը, ով պատրաստվում է գնել «Թվիթեր»-ը, մտադիր է վեց տարվա ընթացքում ավելի քան հինգ անգամ ավելացնել ընկերության եկամուտները: Այս մասին նա հայտնել է The New York Times-ը:
Պարբերականի տվյալներով՝ Մասկը մտադիր է մինչև 2028 թվականը «Թվիթեր»-ի եկամուտը հասցնել 26.4 մլրդ ԱՄՆ դոլարի: Նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել էր մոտ 5 մլրդ ԱՄՆ դոլար:
Իլոն Մասկը նաև ակնկալում է, որ 2028 թվականին սոցցանցի օգտատերերի թիվն ավելի քան 4 անգամ կաճի՝ 2021 թվականի վերջի տվյալներով 217 միլիոնից վեց տարում հասնելով 931 միլիոնի: Ընդ որում, Մասկի ծրագրով՝ 104 միլիոնը լինելու են վճարովի օգտատերեր:
Իլոն Մասկը մայիսի սկզբին հայտարարել էր, որ «Թվիթեր»-ը կազմակերպությունների ու պետական կառույցների համար կարող է դառնալ վճարովի:
Ապրիլի 25-ին «Թվիթեր»-ի ղեկավարությունը հայտնեց, որ ամերիկացի ձեռնարկատերն ընկերությունը ձեռք է բերելու 44 մլրդ ԱՄՆ դոլարով: Եթե Մասկը որոշի չեղարկել համաձայնությունը, ապա ընկերությանը 1 մլրդ ԱՄՆ դոլարի տուգանք կվճարի: Իսկ եթե համաձայնության խախտման նախաձեռնողը լինի «Թվիթեր»-ը, ապա փոխհատուցումը կստանա Մասկը: Գործարքի վերջնական ավարտի տարեթիվ է նշվում 2022 թվականի հոկտեմբերի 24-ը:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44