Բրյուսելում Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի եւ ԵՄ խորհրդի նախագահի մասնակցությամբ ապրիլի 6-ին կայացած հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն այն էր, որ սահմանների սահմանազատման հանձնաժողով է ստեղծվելու։ Այս մասին, ԱՊԱ-ի փոխանցմամբ, ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը: Նա նշել է, որ առաջին հանդիպումը նախատեսվում էր անցկացնել մինչեւ ապրիլի վերջ: «Կարող եմ նշել, որ մինչ հանդիպումը իմ եւ Հայաստանի արտգործնախարարի միջեւ երկու հեռախոսազրույց է կայացել, որոնց ընթացքում Ադրբեջանը ներկայացրել է հանձնաժողովի կազմի հետ կապված իր առաջարկները: Ադրբեջանի առաջարկն այն էր, որ հանձնաժողովը պետք է կազմակերպվի այլ ձեւաչափով, այսինքն՝ անձը, ով ղեկավարելու է հանձնաժողովը, պետք է լինի փոխվարչապետի մակարդակով։ Դեռ առաջին հեռախոսազրույցի ժամանակ ՀՀ արտգործնախարարը դա ըմբռնումով ընդունեց՝ ասելով, որ առաջարկը Հայաստանում քննարկելու համար ավելի շատ ժամանակ է պետք։ Այնուհետեւ հայկական կողմը հայտարարեց, որ այդ առաջարկն իրենց համար ընդունելի է։ Կողմերի միջեւ կա պայմանավորվածություն հանձնաժողովի կազմի վերաբերյալ. Ադրբեջանական կողմն պատրաստ էր այդ նիստն անցկացնել արդեն ապրիլին։ Երբ հայկական կողմն ավարտի իր ընթացակարգերը, նիստը հնարավոր կլինի անցկացնել»,- հավելել է նախարարը։
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02