Շանհայում COVID-19-ի բռնկման պատճառով մետրոյի վերջին երկու գծերը դադարեցրել են աշխատանքը։ Այս մասին վկայում է Weibo սոցիալական ցանցում, մետրոյի օգտահաշվում հրապարակված հաղորդագրությունը։ «2022թ. մայիսի 10-ի ժամը 13.00-ից մինչեւ հետագա ծանուցում Շանհայի մետրոյի վեցերորդ եւ տասնվեցերորդ գծերը դադարեցնում են աշխատանքը։ Ներկա պահին Շանհայի մետրոպոլիտենի բոլոր գծերը եւ կայարանները դադարեցրել են աշխատանքը»,- նշվել է գրառման մեջ։ Շանհայի մետրոպոլիտենը աշխարհում առաջինն է իր երկարությամբ՝ 831 կիլոմետր, այն ունի 20 գիծ եւ 508 կայարան։ COVID-19-ի համավարակի սկսվելուց առաջ ուղեւորահոսքը կազմում էր օրական ավելի քան 10 միլիոն մարդ։ Մարտի 28-ից Շանհայում կորոնավիրուսի բռնկման պատճառով լոքդաուն է հայտարարվել։ Իշխանությունները ենթադրում էին, որ թեստավորման երկու փուլը կավարտվի մինչեւ ապրիլի 5-ը եւ հիվանդության տարածումը կկանխվի։ Բայց վարակվածների մեծ թվի պատճառով կարանտինը ստիպված էին երկարացնել, թե ինչ ժամանակով՝ չի նշվել։ Չինաստանի իշխանությունները համավարակի սկզբից եւեթ կորոնավիրուսի հանդեպ «զրոյական հանդուրժողություն» քաղաքականությունն են որդեգրել, ուստի անգամ հիվանդության ոչ բարձր ցուցանիշների դեպքում խիստ միջոցներ են կիրառում՝ կարանտին հայտարարելով բազմաթիվ շրջաններում եւ քաղաքներում։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02