ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին հետաքրքրում էր, թե արդյոք Չինաստանն ունի տեխնոլոգիա՝ փոթորիկներ ստեղծելու և դրանք ԱՄՆ ուղարկելու համար։ Այս մասին գրել է Rolling Stone ամսագիրը՝ վկայակոչելով Թրամփի նախկին վարչակազմի աղբյուրները։
«Ես այնտեղ էի, երբ նա (Թրամփը) հարցրեց, թե արդյոք Չինաստանը փոթորիկներ է ստեղծում, իսկ հետո դրանք ուղարկում ԱՄՆ: Թրամփը ցանկանում էր իմանալ, թե արդյոք գոյություն ունի նման տեխնոլոգիա։ Գրասենյակում ինչ-որ մեկը պատասխանեց.«Որքան գիտեմ՝ ոչ»: Ես չգիտեմ, թե նախկին նախագահը որտեղից կարող էր լսել այդ մասին։ Մոտավորապես նույն ժամանակաշրջանում կամ մի փոքր ավելի վաղ, նա մտածում էր՝ արդյոք հնարավո՞ր է միջուկային զենքով հարվածել փոթորիկներին»,- Rolling Stone-ին ասել է նախագահի վարչակազմի նախկին պաշտոնյան։
Rolling Stone-ի հետ զրուցած աղբյուրների համաձայն՝ Թրամփը սկսել է նման հարցեր տալ իր պաշտոնավարման առաջին տարում։ Նրան, մասնավորապես, հետաքրքրում էր, թե արդյոք արհեստականորեն ստեղծված փոթորիկները կարող են ագրեսիա համարվել ՉԺՀ-ի կողմից և արդյոք դա ԱՄՆ-ին հակահարված տալու իրավունք կտա։
Rolling Stone-ը նաև հիշեցրել է, որ 2019 թվականին Թրամփը մշտապես առաջարկում էր իր խորհրդականներին միջուկային զենքով հարձակվել արևադարձային փոթորիկների վրա՝ սխալմամբ համարելով, որ պայթյունները կնվազեցնեն կամ ամբողջությամբ կկործանեն բնական երևույթը։ Նախկինում այս գաղափարն առաջ էին քաշել «սառը պատերազմի» գիտնականները, որոնք աշխատում էին «Plowshare» օպերացիայի նախագծի վրա:
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02