ԱՄՆ կառավարությունը Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակման ուղեցույցներ է մշակել, գրում է The Washington Post-ը, ըստ որի՝ դրանք ընդունվել են Վաշինգտոնի և Մոսկվայի միջև հարաբերությունների հետագա սրումից խուսափելու համար։
«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ, փաստաթուղթը արգելքներ է սահմանում տեղեկատվության երկու տեսակի փոխանցման վրա. առաջին արգելքը վերաբերում է տեղեկություններին, որոնք կարող են օգնել ուկրաինացի զինվորականներին սպանել ռուսական բարձրագույն հրամանատարության ներկայացուցիչներին։ Դրանց թվում են, օրինակ, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։
Երկրորդ արգելքը դրված է այն տեղեկատվության վրա, որը կարող է օգնել Ուկրաինայի սահմաններից դուրս ռուսական օբյեկտների վրա հարձակվելուն, գրում է The Washington Post-ը։ Այս կանոնը սահմանվեց այն մտավախության պատճառով, որ Ռուսաստանը կարող է ԱՄՆ-ին համարել նման հարձակումների մասնակից։ Այս մասին թերթին գաղտնի հայտնել են Միացյալ Նահանգների նախագահի ներկայացուցիչները։
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները, հղում անելով հետախուզական աղբյուրներին, պնդում էին, որ ԱՄՆ-ը տեղեկություններ է փոխանցում Ուկրաինային, որը կարող էր հանգեցնել մի քանի ռուս գեներալների վերացմանն, ինչպես նաև «Մոսկվա» հածանավի խորտակմանը։ Պենտագոնը չի հաստատել այս տեղեկությունը։
Այժմ ԱՄՆ-ն իրական ժամանակում տեղեկատվություն է փոխանցում Ուկրաինային այստեղ ռուսական զորքերի տեղակայման և տեղաշարժի մասին, ներառյալ արբանյակային լուսանկարներ: ԱՄՆ-ը մատակարարում է նաև ռազմական տեխնիկա՝ ծանր հրետանի, անօդաչու թռչող սարքեր և հակատանկային հրթիռներ։
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44