Ավարտվել է ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2022 ծրագրի հայտադիմումների ընդունումը: Շուրջ 300 սփյուռքահայ մասնագետներ այս տարի դիմել են ծրագրին 31 երկրներից՝ Ռուսաստան, ԱՄՆ, Լիբանան, Ուկրաինա, Բելգիա, Իրան, Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Բելառուս, Արգենտինա, Շվեյցարիա, Նորվեգիա, Իտալիա և այլն: Առաջին անգամ ծրագրին դիմել են Նիդերլանդներից, Հորդանանից, Բրազիլիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Նոր Զելանդիայից: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ Ծրագիրն իրականացվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից: Այն հնարավորություն է ընձեռում սփյուռքահայ մասնագետներին մեկ տարի աշխատել Հայաստանի և Արցախի ավելի քան 25 գերատեսչություններում՝ բերելով իրենց փորձը, գիտելիքները, նախաձեռնելով նոր ծրագրեր և սկսելով իրենց կարիերան հայրենիքում: Բոլոր դիմորդներն ունեն բակալավրի աստիճան և առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ կամ մագիստրոսի աստիճան (կամ ավելի բարձր) և 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ: Այս տարվա դիմորդներն ավարտել են այնպիսի համալսարաններ, ինչպիսիք են Հարվարդի, Բրադֆորդի, Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական, Կոլումբիայի, Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանները: Ամենատարեց մասնագետը 77 տարեկան է, ծրագրին դիմողների միջին տարիքը 35 է: Ընտրված մասնագետները հուլիս ամսվա ընթացքում կհրավիրվեն առցանց հարցազրույցի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Վերջնական ընտրությունից հետո այս տարվա սեպտեմբերից 50 սփյուռքահայ մասնագետ կսկսեն իրենց աշխատանքը: ՀՀ կառավարությունը մասնագետների համար ձեռք է բերում ավիատոմս (դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ), հատկացնում է կեցություն նպաստ` ամսական 336.000 ՀՀ դրամ, առողջության ապահովագրություն և մեկ տարվա կացության կարգավիճակի տրամադրման վճարը:
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02