Նիկոլին խորհուրդ տվողները սկսել են արջի ծառայություն մատուցել: Կապիտուլյանտների խուճապը գնալով խորանում է, իսկ ուժային կառույցների, քննչական մարմինների որոշ ներկայացուցիչներ ավելի ու ավելի են բարդացնում իրենց ապագա վիճակը: Երբեք հնարավոր չէր պատկերացնել, որ Հայրենիք հանձնող, բանակը կազմաքանդող, պետականություն կործանող, ազգային արժեքներ ապականող “քաղաքական” խունտան, օգտագործելով ոստիկանական, քննչական, հետաքննչական մարմիններին՝ կարող է ազգային ուժերի ներկայացուցիչների դեմ քաղաքական ռեպրեսիաներ սկսել: Նույնիսկ սովետական տոտալիտար համակարգը Հայ Առաքելական Եկեղեցու կամ Հայրենիքի տարածքային ամբողջականության դեմ իր հզոր պատճիչ համակարգը չէր կիրառել: “Նի-կո՛լ Դա-վա-ճան” վանկարկումը գնալով ավելի ցայտուն է դառնում: Դա երևում է նաև այս օրերին տարբեր քաղաքական և հասարակական գործիչներին՝ անհեթեթ պատրվակներով բերման ենթարկելով, ձերբակալելով, կամ քննչական մարմիններ հրավիրելով: Խանգարե՞լ եք ցանկանում համազգային շարժմանը: Ուզում եք առանց խոչընդոտների Արցախը հանձնե՞լ Ադրբեջանին: Վա՞տ եք զգում, որ հայրենասեր քաղաքացիները բողոքում են ձեր նոր ստորացուցիչ համաձայնությունների դեմ: Ձեզ միայն զոմբիացված զանգվածնե՞ր են պետք, որոնց մեջքի հետևում հանգիստ կործանեք իրենց և իրենց երեխաների անվտանգ ապագան: Թե՞ այն աստիճան եք խրվել թուրք-ադրբեջանական խաղերի մեջ, որ պատրաստ եք նույնիսկ ապօրինություններով խեղդել քաղաքացիների խաղաղ անհնազանդությունը: Իմացեք. այն փողը, որը վճարում եք ձեր անհայրենիք քարոզիչներին՝ թունավորված փող է և մի օր քթներից է գալու: Այն փողը, որը վճարում եք ուժային հատուկ ստորաբաժանումներին՝ հայրենատեր քաղաքացիների խաղաղ ակցիաները դաճանաբար ցրելու կամ բերման ենթարկելու համար՝ հարամ փող է ու մի օր քթներից է գալու: Իմացեք, որ բնության մեջ ոչինչ հենց այնպես չի կորչում: Ազնիվ նպատակները անազնիվ միջոցներով ճնշողները հենց այդ նույն եղանակով պատժվելու են: Հետո թող ոչ մեկից չբողոքեն, թե ինչու է կյանքը իրենց նկատմամբ այդպես դաժան վարվել: Բնությունը սիրում է հավասարակշռություն. անարդարության պատասխանն անարդարությունն է լինելու, դաժանության պատասխանը՝ դաժանությունը: Նիկոլը պատճվելու է: Նրան տեր չեն կանգնելու ոչ Վլադիմիր Պուտինը, ոչ Ջո Բայդենը, ոչ Շառլ Միշելը, ոչ Էրդողանը և ոչ էլ Ալիևը: Նրանք բոլորն էլ համարելու են, որ սեփական երկրի ու ազգի շահերի դեմ գործած ցանկացած ղեկավար՝ վաղ թե ուշ դատապարտվում է: Նիկոլի տխրահռչակ իշխանությունը պաշտպանող տիկնա՛յք և պարոնա՛յք, դուք ճիշտ կանեք ձեր և ձեր երեխաների արժանապատվության մասին մտածեք:
Արտակ Զաքարյան
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01