ARM | RUS |

2022թ․ առաջին եռամսյակում բանկային համակարգի ընդհանուր կապիտալը հատել է 1 տրիլիոն դրամի սահմանը․ ՀԲՄ

14.05.22 | 09:04

Այսօր Հայաստանի բանկերի միությունում (ՀԲՄ) կայացած մամլո ասուլիսի շրջանակում ներկայացվեցին ՀՀ բանկային համակարգի 2022թ․ առաջին եռամսյակի ամփոփ ցուցանիշները, ինչպես նաև անդրադարձ կատարվեց համակարգի գործունեությանն առնչվող մի շարք այլ հարցերի։ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ 2022 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է շուրջ 147 ՀՀ դրամ-ով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 20.4%։ «Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 15.4%-ով` հատելով 1.099 մլրդ ՀՀ դրամի սահմանը։ Այս ցուցանիշը հանդիսանում է էական գործոն բանկային համակարգի կայունության ապահովման և սթրեսային իրավիճակների դիմակայման և հաղթահարման համար։ Պետք է նաև նշել, որ երկարաժամկետ հատվածում բանկերի սեփականատերերը շարունակաբար ավելացնում են բանկերի կապիտալը»,-նշեց Սեյրան Սարգսյանը։ Ակտիվների մասով ևս աճի դինամիկան պահպանվում է։ Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ընդհանուր ակտիվներն աճել են շուրջ 97 մլրդ դրամով կամ 1.4%-ով՝ կազմելով 7168 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 7.6%: Վարկային ներդրումները 2022թ-ի առաջին եռամսյակում աճել են շուրջ 123 մլրդ դրամով կամ 3.1%-ով։ Առևտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի 46%-ը (1 898 մլրդ դրամ) տնտեսությանը տրված վարկերն են, 44%-ը՝ (1 802 մլրդ դրամ) ֆիզանձանց վարկերը և 10%-ը՝ (438 մլրդ դրամ) այլ ֆինանսական կազմակերպություններին տրված վարկերն են և նրանցից ներգրավված ավանդները: ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի դիտարկմամբ՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի մասով վարկային ներդրումներն աճել են։ «Եթե վարկային պորտֆելի ցուցանիշը դիտարկենք տարբեր տարիների համեմատության մեջ, ապա կտեսնենք, որ մասնավորապես 2014-2015թթ․ միջազգային ճգնաժամով պայմանավորված այս ցուցանիշի մասով 2015թ․ունեցել ենք նվազում։ Այնուհետև հաջորդող տարիներին աճի տեմպը սկսեց վերականգնվել։ 2021թ․-ին բոլորիս հայտնի պատճառներով վարկային ներդրումները նվազեցին, սակայն արդեն այս տարվա առաջին եռամսյակի տվյալները թույլ են տալիս ասելու, որ գրանցված աճը բեկումնային կլինի և խթան կհանդիսանա հետագա շարունակական աճի համար։ Եվս մեկ կարևոր հանգամանք՝ եթե 2021թ․ տարեվերջին աճը միայն հիպոթեքային, շինարարության և գյուղատնտեսության վարկավորման ուղղություններով էր, ապա ընթացիկ տարվա առաջին եռամսյակում տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի մասով վարկավորման ծավալներն աճել են»,-ընդգծեց ՀԲՄ գործադիր տնօրենը։ Անդրադառնալով ընդհանուր վարկերում դրամով և արտարժույթով վարկերի մասնաբաժնին՝ Ս․Սարգսյանը տեղեկացրեց, որ դրամով վարկերի ծավալը շարունակում է գերազանցել արտարժույթով վարկերի ծավալին: Մասնավորապես՝ ընդհանուր վարկերում դրամով վարկերի մասնաբաժինը կազմում է 55%, արտարժույթով վարկերինը՝ 45%: Ընդհանուր ավանդները 2022թ-ի առաջին եռամսյակում նվազել են շուրջ 42 մլրդ դրամով կամ 1.04%-ով. նվազում գրանցվել է ոչ ռեզիդենտների մասով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընդհանուր ավանդներն ավելացել 281 մլրդ դրամով կամ 7.6%-ով: ՀԲՄ գործադիր տնօրենի դիտարկմամբ՝ վերջին 2 եռամսյակների ընթացքում դրամով և արտարժույթով ավանդների ծավալները հավասարվել են (50/50), ինչը վկայում է այն մասին, որ արտարժութային տատանումների և անորոշության պայմաններում հաճախորդները դրսևորում են ճիշտ վարքագիծ` խնայողությունները պահելով տարբեր արժույթներով։ 2022թ-ի առաջին եռամսյակում բանկային համակարգն ապահովել է 30.8 մլրդ դրամի շահույթ, որը 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 11.4 մլն դրամով կամ 58.6%-ով։ «Պետք է փաստել, որ բանկային համակարգում գործարքների քանակի և ծավալների աճով պայմանավորված՝ ակնկալելի էր շահույթի բացարձակ արժեքով աճը։ Սակայն եթե դիտարկենք կապիտալի վերադարձելիության մակարդակով, ապա այս ցուցանիշը դեռևս շարունակում է ցածր մնալ»,-նշեց Սեյրան Սարգսյանը։ ՀԲՄ գործադիր տնօրենի տեղակալ Արման Սարգսյանի դիտարկամամբ՝ համակարգը բնութագրող հիմնական ցուցանիշների վերլուծությունը հիմք է տալիս փաստելու, որ հանրության բանկայնացման աստիճանը շարունակում է աճել։ ՀԱՇԻՎՆԵՐ 2022թ-ի փետրվարին 2021թ-ի դեկտեմբերի համեմատ հաճախորդների հաշիվներն ավելացել են 5 615-ով կամ 0.1%-ով։ Ֆիզիկական անձանց հաշիվներն ավելացել են՝ 2 460-ով կամ 0.04%-ով, իսկ իրավաբանական անձանց հաշիվները` 3 155-ով կամ 1.2%-ով։ Հիշեցնենք, որ եթե մեկ հաճախորդը հաշիվներ ունի մեկից ավելի բանկերում, ապա նույնքան անգամ ներառվում է հաճախորդների թվի մեջ։ ՔԱՐՏԵՐ Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում վճարային քարտերի քանակը կազմել է 2 730 850, որը 2021թ-ի համեմատ ավելացել է 28 193-ով կամ 1%-ով։ Վճարային քարտերով կատարվել է 40 001 428 գործարք, որը 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ` ավելացել է 11 561 202-ով կամ 40.7%-ով: 2022թ-ի առաջին եռամսյակում վճարային քարտերով գործարքների ծավալը կազմել է 905 897 մլն ՀՀ դրամ, որը 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել 159 232 մլն դրամով կամ 21.3%-ով: ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերով գործարքները ՀՀ-ում 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 9 800 556-ով կամ 41.1%-ով: ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերով գործարքները արտասահմանում 2022թ-ի 1-ին եռամսյակին 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1 681 281-ով կամ 100.8%-ով: Արտասահմանյան բանկերի կողմից թողարկված քարտերով գործարքները ՀՀ-ում 2022թ-ի 1-ին եռամսյակին 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 79 365-ով կամ 2.7%-ով: ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերով գործարքների ծավալը ՀՀ-ում 2022թ-ի 1-ին եռամսյակին 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 150 536 մլն դրամով կամ 24%-ով: ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերով գործարքների ծավալը արտասահմանում 2022թ-ի 1-ին եռամսյակին 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 21 464 մլն դրամով կամ 46.5%-ով: Արտասահմանյան բանկերի կողմից թողարկված քարտերով գործարքների ծավալը ՀՀ-ում 2022թ-ի 1-ին եռամսյակին 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 12 768 մլն դրամով կամ 17.2%-ով: ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ 2022թ-ի առաջին եռամսյակում արտասահմանից ստացումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 155 մլն դոլարով կամ 38.2%-ով, իսկ արտասահման փոխանցումների ծավալը ՝ շուրջ 97 մլն դոլարով կամ 35%-ով: 2022թ-ի առաջին եռամսյակում ֆիզ. անձանց փոխանցումների (զուտ ներհոսքի) ծավալը 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 58 մլն դոլարով կամ 45%-ով: ՀՀ առևտրային բանկերը 1000 խոշոր հարկատուների ցանկում 2022թ-ի հունվար-մարտ ամիսների ընթացքում ՀՀ 16 առևտրային բանկերի կողմից վճարված ընդամենը հարկերը նախորդ տարվա (17 առևտրային բանկ) նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել ՝ շուրջ 611 մլն դրամով կամ 5%-ով, իսկ ուղղակի հարկերը՝ շուրջ 859 մլն դրամով կամ 8.8%-ով: Առևտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 2022թ-ի հունվար մարտ ամիսներին 751 մլն դրամ, ավելի քան 2 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 319 մլն դրամ, իսկ շահութահարկի և եկամտահարկի միջինը` 627 մլն դրամ, ավելի քան 6 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 99 մլն դրամ: Ասուլիսի ավարտին բանախոսները պատասխանել են նաև լրագրողների հարցերին:


ԿԸՀ-ն բաշխել է Վաղարշապատ համայնքի ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահի և քարտուղարի պաշտոնները

ԿԸՀ-ն բաշխել է Վաղարշապատ համայնքի ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովների...

19:35

10 հոգու են ձերբակալել Շենգավիթում

10 հոգու են ձերբակալել Շենգավիթում

19:17

Բախվել են «Ford Transit»-ը, «VAZ 2107»-ը և «ZIL» բեռնատարը․ տուժածներ կան

Բախվել են «Ford Transit»-ը, «VAZ 2107»-ը և «ZIL» բեռնատարը․ տուժածներ...

18:34

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 121 դեպք. գրանցվել է 23 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 32 մարդ

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 121 դեպք. գրանցվել է 23 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝...

18:05

Վահագն Հովակիմյանը մասնակցել է ԱՊՀ երկրների ԿԸՀ նախագահների խորհրդատվական խորհրդի 6-րդ նիստին

Վահագն Հովակիմյանը մասնակցել է ԱՊՀ երկրների ԿԸՀ նախագահների խորհրդատվական խորհրդի 6-րդ...

17:45

Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն էժանացել է

Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն էժանացել է

17:42

Թուրքիան պատրաստվում է կտրուկ կրճատել Ռուսաստանից և Իրանից գազի գնումները․ Reuters

Թուրքիան պատրաստվում է կտրուկ կրճատել Ռուսաստանից և Իրանից գազի գնումները․...

17:19

Ի՞նչ պետք է անեինք, որ սա տեղի չունենար. որտե՞ղ է բացթողումը. Փաշինյանը՝ Վալոդյա Գրիգորյանի uպանnւթյան դեպքի մասին

Ի՞նչ պետք է անեինք, որ սա տեղի չունենար. որտե՞ղ է բացթողումը. Փաշինյանը՝ Վալոդյա Գրիգորյանի...

17:12

ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է «Տելեկոմ Արմենիա»-ին

ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է «Տելեկոմ...

17:05

Իրավապահները վերծանել են Մհեր Ախտոյանի եղբոր կնոջ հեռախոսի հաղորդագրությունները. պարզվել է՝ անձնական բնույթի հարաբերությունների մեջ է տեգոր հետ. մանրամասներ

Իրավապահները վերծանել են Մհեր Ախտոյանի եղբոր կնոջ հեռախոսի հաղորդագրությունները. պարզվել է՝...

16:57

ՀԷՑ-ում այս պահին առկա է ավելի քան 600 ավտոտրանսպորտ եւ հատուկ տեխնիկա, որոնցից շուրջ 200-ը պիտանի չի շահագործման. Պետրոսյան

ՀԷՑ-ում այս պահին առկա է ավելի քան 600 ավտոտրանսպորտ եւ հատուկ տեխնիկա, որոնցից շուրջ 200-ը...

16:43

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արցախի պետական այրերին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արցախի պետական...

16:42

Բարոյականությունն, իմ կարծիքով, կրթության հետ կապ ունեցող որոշակի բան է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Բարոյականությունն, իմ կարծիքով, կրթության հետ կապ ունեցող որոշակի բան է. Նիկոլ Փաշինյան...

16:32

Կարևորվել է Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության հետագա ընդլայնումը

Կարևորվել է Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության հետագա...

16:03

Առաջին անգամ Էրեբունի թանգարանի տարածքից կմեկնարկի օդագնացության միջազգային փառատոնը

Առաջին անգամ Էրեբունի թանգարանի տարածքից կմեկնարկի օդագնացության միջազգային...

15:44

«Չորրորդ», ադրբեջանական հանրապետությունը հիմնվում է պարտության և «խաղաղության» մասին խաբեբայության վրա. Զուրաբյանը հակադարձել է Փաշինյանին

«Չորրորդ», ադրբեջանական հանրապետությունը հիմնվում է պարտության և «խաղաղության» մասին...

15:19

Բենզինի և դիզելային վառելիքի գները սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել են 4.4% և 3.9%-ով

Բենզինի և դիզելային վառելիքի գները սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել են 4.4% և...

15:02

Իրավապահները խուզարկել են Մերձավանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի հայրական տունը (տեսանյութ)

Իրավապահները խուզարկել են Մերձավանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի հայրական տունը...

14:52

4-րդ Հանրապետությունը մեր երազանքների հայրենիքն է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

4-րդ Հանրապետությունը մեր երազանքների հայրենիքն է. Նիկոլ Փաշինյան...

14:18

Հայաստանից ավելի շատ մարդ է գնացել, քան եկել. ԱՎԿ

Հայաստանից ավելի շատ մարդ է գնացել, քան եկել. ԱՎԿ

13:56

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ-ի երիտասարդ թևը Անդրանիկ Քոչարյանին իր ժամկետանց զեկույցով հանդերձ ուղարկեց արխիվ. ՀԿ-ները ակտիվացել են

«Ժողովուրդ». ՔՊ-ի երիտասարդ թևը Անդրանիկ Քոչարյանին իր ժամկետանց զեկույցով հանդերձ ուղարկեց...

09:56

«Հրապարակ». Դրոշի փոխարեն՝ գունավոր կտորներ. Մեխակյանը վախեցել է, որ դրոշը դուր չի գա Փաշինյանին

«Հրապարակ». Դրոշի փոխարեն՝ գունավոր կտորներ. Մեխակյանը վախեցել է, որ դրոշը դուր չի գա...

09:42

«Ժողովուրդ». Բանտ՝ կրկնակի փակ ռեժիմով. Վալոդյա Գրիգորյանի սպանության կասկածյալները մեկուսացված են

«Ժողովուրդ». Բանտ՝ կրկնակի փակ ռեժիմով. Վալոդյա Գրիգորյանի սպանության կասկածյալները մեկուսացված...

09:34

«Հրապարակ». Սամվել Բաբայանը տարբեր ուժերի առաջարկություն է արել

«Հրապարակ». Սամվել Բաբայանը տարբեր ուժերի առաջարկություն է...

09:16

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը կոտրեց Ջալալ Հարությունյանի սիրտը

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը կոտրեց Ջալալ Հարությունյանի...

09:02

«Ժողովուրդ». Իրավապահները չեն զսպում քրեածին իրավիճակը Փարաքար համայնքում. նոր բախում

«Ժողովուրդ». Իրավապահները չեն զսպում քրեածին իրավիճակը Փարաքար համայնքում. նոր...

09:52

«Իրավունք». Հոկտեմբերին մեկնարկելու է Վեհափառի դեմ արշավը. ովքե՞ր են այդ արշավի նավարարները

«Իրավունք». Հոկտեմբերին մեկնարկելու է Վեհափառի դեմ արշավը. ովքե՞ր են այդ արշավի...

09:42

«Փաստ». Որոշումը կայացրել էին ու ընկել կրակը. ինչո՞ւ է ստիպված հետքայլ անում իշխանությունը

«Փաստ». Որոշումը կայացրել էին ու ընկել կրակը. ինչո՞ւ է ստիպված հետքայլ անում...

09:35

«Փաստ». Գյումրու տոնը՝ քաղաքական բևեռացման ու սուր հակամարտության ֆոնին

«Փաստ». Գյումրու տոնը՝ քաղաքական բևեռացման ու սուր հակամարտության...

09:16

«Իրավունք». Կրքերը եռում են Էջմիածնում. Ովքե՞ր են ՔՊ թեկնածուի «թեւերը» իրականում

«Իրավունք». Կրքերը եռում են Էջմիածնում. Ովքե՞ր են ՔՊ թեկնածուի «թեւերը»...

09:02

«Իրավունք». «Խելքդ գլուխդ հավաքի, կամ...». Ինչո՞ւ ազատման դիմում գրեց Ավինյանի մամուլի խոսնակը

«Իրավունք». «Խելքդ գլուխդ հավաքի, կամ...». Ինչո՞ւ ազատման դիմում գրեց Ավինյանի մամուլի...

09:22

«Հրապարակ». Վարդան Ղուկասյանի դեմ քրգործ կհարուցվի՞. իշխանություն խլելու սցենարն են կիրառելու

«Հրապարակ». Վարդան Ղուկասյանի դեմ քրգործ կհարուցվի՞. իշխանություն խլելու սցենարն են...

09:14

«Հրապարակ». Իմպիչմենտի գործընթացի շուրջ բանակցություններ են ընթանում

«Հրապարակ». Իմպիչմենտի գործընթացի շուրջ բանակցություններ են...

09:02

«Ժողովուրդ». Հունգարիան արգելում է ԵՄ-ին 100 մլն եվրո տալ ՀՀ-ին, իսկ Հայաստանը նրանց ընկերությանը սուբսիդիա է տալիս

«Ժողովուրդ». Հունգարիան արգելում է ԵՄ-ին 100 մլն եվրո տալ ՀՀ-ին, իսկ Հայաստանը նրանց ընկերությանը...

09:46

«Փաստ». Ո՞ւմ թեկնածությունն են առաջադրելու Փարաքար համայնքի ղեկավարի ընտրություններում

«Փաստ». Ո՞ւմ թեկնածությունն են առաջադրելու Փարաքար համայնքի ղեկավարի...

09:31

«Փաստ». Նախընտրական գործընթացները Վաղարշապատում սկսվե՞լ են

«Փաստ». Նախընտրական գործընթացները Վաղարշապատում սկսվե՞լ...

09:26

«Հրապարակ». ԵԱՏՄ–ից կախվածությունը նվազեցնելու քայլեր են նախապատրաստվում

«Հրապարակ». ԵԱՏՄ–ից կախվածությունը նվազեցնելու քայլեր են...

09:14

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը խախտել է ԱԺ կանոնակարգը. հանձնաժողովի անդամները զեկույցին չեն ծանոթացել

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը խախտել է ԱԺ կանոնակարգը. հանձնաժողովի անդամները զեկույցին չեն...

09:01

«Իրավունք». «Պատերով տալ, թող զգան մուրճի «հարվածները». Փաշինյանը նոր հանձնարարական է իջեցրել

«Իրավունք». «Պատերով տալ, թող զգան մուրճի «հարվածները». Փաշինյանը նոր հանձնարարական է...

09:55

«Հրապարակ». ՔՊ–ում կասկածները խորանում են. ի՞նչ են իրականում ստորագրել Վաշինգտոնում

«Հրապարակ». ՔՊ–ում կասկածները խորանում են. ի՞նչ են իրականում ստորագրել...

09:41

«Հրապարակ». Դավիթ Համբարձումյանը հանդիպել է Աղազարյանին. համոզել չի հաջողվել

«Հրապարակ». Դավիթ Համբարձումյանը հանդիպել է Աղազարյանին. համոզել չի...

09:30

«Իրավունք». «Ալեն Սիմոնյանը  ինձ չի կարող «կոտրի», «լաբավոյ» դուրս կգամ թիմի դեմ». ի՞նչ է ակնարկել Հայկ Սարգսյանը

«Իրավունք». «Ալեն Սիմոնյանը ինձ չի կարող «կոտրի», «լաբավոյ» դուրս կգամ թիմի դեմ». ի՞նչ է...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում կասկածները խորանում են. ի՞նչ են իրականում ստորագրել Վաշինգտոնում

«Հրապարակ». ՔՊ–ում կասկածները խորանում են. ի՞նչ են իրականում ստորագրել...

09:16

«Ժողովուրդ». Ավինյանի հոր տան ճանապարհը՝ Շողակաթի «տուրիստական գրավչություններից մեկը»

«Ժողովուրդ». Ավինյանի հոր տան ճանապարհը՝ Շողակաթի «տուրիստական գրավչություններից...

09:02

«Փաստ». Եթե անհանգստանալու բան չունեն, ինչի՞ համար է նման ագրեսիվ քարոզչությունը

«Փաստ». Եթե անհանգստանալու բան չունեն, ինչի՞ համար է նման ագրեսիվ...

09:54

«Փաստ». Ո՞ւմ միջև է ընթանալու պայքարը Հայաստանում

«Փաստ». Ո՞ւմ միջև է ընթանալու պայքարը Հայաստանում

09:44

«Հրապարակ». Փարաքարի դեպքերից հետո իշխող թիմի վախերը մեծացել են. Արփինե Սարգսյանին չեն վստահում

«Հրապարակ». Փարաքարի դեպքերից հետո իշխող թիմի վախերը մեծացել են. Արփինե Սարգսյանին չեն...

09:32

«Հրապարակ» . «Արթիկ» ՔԿՀ-ում «դեբոշ» է եղել, որն ավարտվել է ծեծկռտուքով

«Հրապարակ» . «Արթիկ» ՔԿՀ-ում «դեբոշ» է եղել, որն ավարտվել է...

09:15

«Իրավունք». 50+ ձայները ՔՊ–ինն են լինելու. «վիզ է առել» ՏԿԵ նախարարը

«Իրավունք». 50+ ձայները ՔՊ–ինն են լինելու. «վիզ է առել» ՏԿԵ...

09:02

«Ժողովուրդ». Նախկին ՀՀԿ-ականը ՔՊ-ում թիվ 2 լիդերն է. ՔՊ վարչության ընտրությունների արդյունքները դեռ թեժ քննարկվում են

«Ժողովուրդ». Նախկին ՀՀԿ-ականը ՔՊ-ում թիվ 2 լիդերն է. ՔՊ վարչության ընտրությունների արդյունքները...

09:56

«Հրապարակ». Ի՞նչ կապ ունի Հայկ Սարգսյանը Փարաքարի սպանության կասկածյալների կլանի հետ

«Հրապարակ». Ի՞նչ կապ ունի Հայկ Սարգսյանը Փարաքարի սպանության կասկածյալների կլանի...

09:43

«Հրապարակ». ՔՊ–ականներին էլ են գաղտնալսում. նրանք էլ շրջանցելու ձևը գտել են

«Հրապարակ». ՔՊ–ականներին էլ են գաղտնալսում. նրանք էլ շրջանցելու ձևը գտել...

09:35

«Փաստ». Գյումրուց Փարաքար. Փաշինյանի վախերն ու բարդույթները

«Փաստ». Գյումրուց Փարաքար. Փաշինյանի վախերն ու...

09:02

«Հրապարակ». Արուսյակ Մանավազյանը «մանթրաժի» մեջ է

«Հրապարակ». Արուսյակ Մանավազյանը «մանթրաժի» մեջ է

09:44

«Ժողովուրդ». Ընդդիմախոսների դեմ նոր արշավի պլան է մշակվել ՔՊ-ում

«Ժողովուրդ». Ընդդիմախոսների դեմ նոր արշավի պլան է մշակվել...

09:16

«Իրավունք». Ավինյանն ամենևին էլ տխուր չէ ՔՊ վարչությունում հետնապահի դիրքերից

«Իրավունք». Ավինյանն ամենևին էլ տխուր չէ ՔՊ վարչությունում հետնապահի...

09:02

«Ժողովուրդ». Թուրք գործընկերը՝ Միրզոյանին, չինացի գործընկերը Փաշինյանին տվել են նվերներ

«Ժողովուրդ». Թուրք գործընկերը՝ Միրզոյանին, չինացի գործընկերը Փաշինյանին տվել են...

09:52

«Հրապարակ». Ծանր ապրումներ ՔՊ–ում

«Հրապարակ». Ծանր ապրումներ ՔՊ–ում

09:45

«Հրապարակ». Ո՞ւմ թերացումն է եղել. ՆԳ նախարարը հրաժարական կտա՞

«Հրապարակ». Ո՞ւմ թերացումն է եղել. ՆԳ նախարարը հրաժարական...

09:33

«Փաստ». Ի՞նչ է առաջարկում ՊՆ-ն նախազորակոչիկի, զորակոչիկի բժշկական կրկնակի հետազոտությունը բացառելու համար

«Փաստ». Ի՞նչ է առաջարկում ՊՆ-ն նախազորակոչիկի, զորակոչիկի բժշկական կրկնակի հետազոտությունը...

09:16

«Փաստ». Ե՞րբ հնարավոր կլինի կենսաթոշակները բարձրացնել 50 տոկոսով

«Փաստ». Ե՞րբ հնարավոր կլինի կենսաթոշակները բարձրացնել 50...

09:03

«Ժողովուրդ». Ով է Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Արամազդ Ղալամքարյան

«Ժողովուրդ». Ով է Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Արամազդ...

09:55

«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանի օրերը հաշված են. Փաշինյանը հրահանգը տվեց

«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանի օրերը հաշված են. Փաշինյանը հրահանգը...

09:46

«Իրավունք». ԱԺ–ում Ալենի շուրջ սկանդալը պատահական չէր

«Իրավունք». ԱԺ–ում Ալենի շուրջ սկանդալը պատահական չէր

09:34

«Հրապարակ». Ինչու են դադարեցվում Կապան-Երևան թռիչքները

«Հրապարակ». Ինչու են դադարեցվում Կապան-Երևան...

09:17

«Իրավունք». Փաշինյանը ՔՊ-ական ակտիվին նոր հրահանգ է իջեցրել` «ինձ ցուցակները ներկայացրեք»

«Իրավունք». Փաշինյանը ՔՊ-ական ակտիվին նոր հրահանգ է իջեցրել` «ինձ ցուցակները...

09:03

«Ժողովուրդ». ՔՊ վարչության ընտրությունների առեղծվածը չբացատրվեց. ի՞նչ էին հաշվում 3 օր

«Ժողովուրդ». ՔՊ վարչության ընտրությունների առեղծվածը չբացատրվեց. ի՞նչ էին հաշվում 3...

09:55

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Անդրանիկ Սիմոնյանը մեկնել Բաքու

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Անդրանիկ Սիմոնյանը մեկնել Բաքու

09:44

«Փաստ». Արևմուտքում էլ շատ լավ տեսնում են, թե ինչ «բողկեր է ցանում» օրվա իշխանությունը

«Փաստ». Արևմուտքում էլ շատ լավ տեսնում են, թե ինչ «բողկեր է ցանում» օրվա...

09:32

«Հրապարակ». ՀԷՑ–ում նշանակումներն անում են Աննա Հակոբյանի մտերիմները

«Հրապարակ». ՀԷՑ–ում նշանակումներն անում են Աննա Հակոբյանի...

09:15