ԱՄՆ-ը եւ ՀԳՀԾ-ն (ԱՍԵԱՆ) համատեղ հայտարարություն են տարածել ԱՄՆ-ԱՍԵԱՆ գագաթաժողովից հետո, որով կոչ է արվում անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում եւ բարենպաստ պայմաններ ստեղծել խաղաղ կարգավորման համար։
«Ուկրաինայի, ինչպես եւ բոլոր երկրների մասով, մենք շարունակում ենք վերահաստատել մեր հարգանքն ինքնիշխանության, քաղաքական անկախության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ։ Մենք կրկնում ենք ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ միջազգային իրավունքին հետեւելու մեր կոչը։ Մենք ընդգծում ենք ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման եւ խաղաղ կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծման կարեւորությունը։ Մենք աջակցում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղ լուծում գտնելու ջանքերին: Մենք նաեւ կոչ ենք անում աջակցել Ուկրաինայում կարիքավորներին մարդասիրական օգնության արագ, անվտանգ եւ անխոչընդոտ հասանելիությունը, ինչպես նաեւ խաղաղ բնակչության, մարդասիրական անձնակազմի եւ խոցելի իրավիճակներում հայտնվածների պաշտպանությանը», - ասված է Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Բացի մի շարք կետերից, հայտարարության մեջ նշվում է նաեւ այն առավելության կարեւորությունը, որ «Հարավչինական ծովը խաղաղության, կայունության եւ բարգավաճման ծով է»։
«Մենք ընդգծում ենք գործնական միջոցառումների կարեւորությունը, որոնք կարող են նվազեցնել լարվածությունը եւ վթարների, թյուրիմացությունների եւ սխալ հաշվարկների ռիսկը: Մենք ընդգծեցինք վստահության ամրապնդման եւ կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկման կարեւորությունը, մասնավորապես՝ կողմերի միջեւ վստահության ձեւավորման համար: Մենք նաեւ վերահաստատեցինք վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքների համաձայն, այդ թվում՝ 1982 թ. UNCLOS-ի (Միավորված ազգերի կազմակերպության ծովային իրավունքի մասին կոնվենցիա)»,- ասվում է ԱՄՆ-ի եւ ԱՍԵԱՆ-ի համատեղ հայտարարության մեջ։
Հարավարևելյան Ասիայի ազգերի ասոցիացիայի անդամներն են Բրունեյը, Վիետնամը, Ինդոնեզիան, Կամբոջան, Թաիլանդը, Լաոսը, Մալայզիան, Մյանմարը, Սինգապուրը եւ Ֆիլիպինները։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է հավելյալ 150 միլիոն դոլար հատկացնել ԱՄՆ-ԱՍԵԱՆ գագաթնաժողովին՝ կազմակերպության հետ ԱՄՆ համագործակցությունն ամրապնդելու համար։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02