ARM | RUS |

Ամերիկա-չինական մրցակցության ազդեցությունը ՌԴ - Չինաստանի հարաբերությունների վրա․ ք․գ․դ․, պրոֆեսոր Գարիկ Քեռյան

14.05.22 | 18:08

Ուկրաինական ճգնաժամը, Ռուսաստանի առճակատումը ԱՄՆ-ի հետ մերձավորարևելյան և մոյւս տարածաշրջաններում, պատժամիջոցների խստացումն ու պատերազմի ձգձգումը Ուկրաինայում, օր օրի կարևորում են Չինաստանի հետ հարաբերությունները: Պատժամիջոցների վնասը Մոսկվան կարող է չեզոքացնել միմիայն ասիական և հեռավորարևելյան տարածաշրջաններում արդյունավետ տնտեսական և էներգետիկ հարաբերությունների ծավալումով, որտեղ արդեն չինական ազդեցության հետ պետք է հաշվի նստել: Այլ կերպ ասած ուկրաինական ճգնաժամի և նոր աշխարհաքաղաքական փոխակերպումների հանգուցալուծման բանալին, մեր խորին համոզմամբ գտնվում է Պեկինում: Պատահական չէր նախագահ Բայդենի հեռավար հրապարակային հանդիպումը Սի Ցզինպինի հետ և բավականին կոշտ նախազգուշացումը ռուսական կողմի հետ համագործակցության հետևանքների մասին:
Ամերիկայի Միացյալ Նահանգները, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը՝ այսօրվա դրությամբ հիմնական աշխարհաքաղաքական խաղացողները և առաջատար ռազմական տերությունները, գտնվում են հարաբերությունների բարդ և բազմաշերտ եռանկյունում, որը շատ դժվար է հասկանալ և բազմակողմանի բացահայտել։ Այնուամենայնիվ հենվելով ուղեղային կենտրոններում արված հետազոտությունների արդյունքների վրա փորձենք ներկայացնել այդ եռանկյունին:
Եռանկյունու մի կողմում ԱՄՆ-ն առճակատման մեջ է Չինաստանի և Ռուսաստանի հետ։ Մյուս կողմում Չինաստանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, բայց դրա հետ մեկտեղ Պեկինն ու Մոսկվան ձևական միություն չեն ստեղծում, որն ուղղված լինի ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների դեմ: Միացյալ Նահանգներն ուժեղացնում է ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին դիմակայելու համար, և միաժամանակ զարգացնում ու ամրապնդում է հարաբերությունները խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ՝ ի հակակշիռ Չինաստանի: Ամերիկա-չինական երկբևեռությունն արդեն ձևավորվել է, բայց բլոկների կառուցման գործընթացն առայժմ ընթանում է միայն մի կողմից: Արդյոք նման ասիմետրիկ կոնֆիգուրացիան կայուն է, թե մեզ սպասում է սառը պատերազմի ժամանակներին բնորոշ դարձած կոշտ բլոկների վերածնունդը։
ԱՄՆ-ն ակնհայտորեն շահագրգռված է Չինաստանի և Ռուսաստանի ավելի սերտ մերձեցումը կանխելու հարցում, Չինաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի հետ իր սերտ գործընկերությունը, բայց նախընտրում է միայնակ խաղալ և այդ պատճառով պատրաստ չէ և չի ձգտում նրա հետ ռազմական միություն կնքել; Իր հերթին Ռուսաստանը՝ խոշոր անկախ միջազգային խաղացող է, բայց ակնհայտ է, որ նա ԽՍՀՄ-ի նման գերտերություն չէ (ի տարբերություն առաջին երկուսի) և փորձում է հավասարակշռություն պահպանել:
Աշխարհաքաղաքական և ռազմական եռանկյունու շրջանակներում գործերի նման դրությունը, հավանաբար, կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններում խոշոր ճգնաժամ չի բռնկվել (օրինակ ՝ Թայվանի շուրջ), որը նրանց կդնի ռազմական բախման եզրին և կստիպի դիմել իր դաշնակիցներին ու գործընկերներին: Առայժմ Ռուսաստանը շարունակում է, պահպանելով զգուշավորությունը, ընդլայնել և խորացնել Չինաստանի հետ հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ պահպանվող առճակատման պայմաններում: Մոսկվայի համար Վաշինգտոնի հետ Պեկինի դեմ միավորումը ռազմավարական խելագարություն կլիներ: Չինաստանի վերածումը հակառակորդի հղի է ավելի ծանր ռազմավարական հետևանքներով, քան ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ շարունակվող դիմակայությունը։ Իսկ Վաշինգտոնի հետ մրցակցության մեջ Պեկինին միանալը օգտակար է առճակատման ժամանակ, բայց խաղաղ ժամանակ այն կարող է Ռուսաստանին զրկել ռազմավարական ինքնիշխանության զգալի մասից երկրի ճակատագիրը կախման մեջ դնելով այլ տերությունների պայքարի ելքից։
Ճգնաժամային ժամանակներում այս տրամաբանությունը կարող է փոխվել։ Ռուսաստանի ղեկավարությունը ամեն դեպքում պետք է նկատի ունենա նաև Միացյալ Նահանգների և Չինաստանի հնարավոր համագործակցության սցենարի հետևանքները, որը ՌԴ — ին կհանգեցնի ռազմավարական պարտության, հնարավոր է՝ նաև աղետի։ Սակայն ինչպես կորոշի գործել Մոսկվան, կանխագուշակել հնարավոր չէ ՝ չափազանց շատ են անհայտ գործոնները։ Կարելի է միայն հուսալ, որ 21-րդ դարի ռուս առաջնորդները չեն մոռանա Առաջին համաշխարհային պատերազմի դասերը, երբ ռուսական կայսրությունը ներքաշվեց Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի հակամարտության մեջ և փլուզվեց ընկղմվելով քաղաքացիական պատերազմի մեջ: Դրա հետ մեկտեղ Վաշինգտոնի և Պեկինի միջև աճող անտագոնիզմի պայմաններում կենսականորեն կարևոր հավասարակշռությունը պահպանելու համար Ռուսաստանը պետք է զարգացնի տնտեսությունն ու տեխնոլոգիաները, ինչպես նաև, ինչը պակաս կարեւոր չէ, ամրապնդի հասարակական կայունությունն ու անդորրը, որովհետև բացառված չէ գունավոր հեղափոխության տեխնոլոգիաներով երկիրը ներսից ապակայունացնելու դրսի փորձերի վտանգը:
2021 թվականը նշանավորվեց ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի մասնակցությամբ նոր ռազմավարական դաշինքի ստեղծմամաբ, որն ստացավ AUKUS անունը: Քաղաքագիտական կենտրոններում այս դաշինքի ստեղծումը համարում են ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության սրման հետևանք: Նման եզրակացությունները հիմնավորվում են նաև ԱՄՆ-ի և Ավստրալիայի միջև ատոմային սուզանավերի կառուցման խոշոր պայմանագրի կնքմամբ, որին օժանդակել է Լոնդոնը: Նոր փաթեթի իրականացումը թույլ կտա ավստրալական նավատորմին պարեկություն իրականացնել Հարավչինական ծովում, Թայվանական նեղուցում և այլ շրջաններում, ինչը կուժեղացնի Չինաստանի զսպման ԱՄՆ-ի քաղաքականությունը:
Հնարավոր է, որ ապագայում ավստրալական սուզանավերը ատոմային շարժիչներով կարող են հասնել Ռուսաստանի խաղաղօվկիանոսյան ափերին, ինչը նշանակում է, որ Մոսկվան չի կարող անտարբեր մնալ AUKUS-ին: Հենց այդ պատճառով ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ նոր դաշինքն ուղղված է ինչպես Չինաստանի, այնպես էլ Ռուսաստանի դեմ: Այս հանգամանքը կարող է ռուս-չինական մերձեցման գործոն դառնալ:
ՌԴ-ԱՄՆ-ՉԺՀ եռանկյունու համագործակցային-մրցակցային հարաբերությունների վրա ազդող գործոն է նաև Հարավչինական ծովում առկա տարածքային վեճերում ռուսական կողմի չեզոք դիրքորոշումը: Հարավչինական ծովում, որտեղ ավստրալական նավատորմի ապագա հնարավորությունները կարող են ծանրակշիռ դեր խաղալ, Մոսկվան չեզոք դիրք է զբաղեցնում Չինաստանի և առափնյա այլ երկրների միջև վեճերում և մշտապես կողմ է արտահայտվում, որպեսզի տարածքային հարցերը լուծվեն դիվանագիտական ճանապարհով: Բազմիցս ռուսական դիվանագիտությունը ապացուցել է Կուրիլյան կղզիների հարցով, տարածքային վեճը Ճապոնիայի հետ խաղաղ բանակցություններով լուծելու պատրաստակամության մասին: Ռուսաստանը նաև ցանկանում է մեծացնել ռազմական արտահանումը Վիետնամ, Ինդոնեզիա և Մալազիա:
Ռուսաստանը նաև չեզոք դիրք է պահպանում կղզիների պատկանելության վերաբերյալ ճապոնա-չինական վեճում, որոնք վերահսկում է Ճապոնիան: Իր հերթին Պեկինը չեզոքություն է պահպանում Ռուսաստանին պատկանող Հարավային Կուրիլների վերաբերյալ, որոնց նկատմամբ Ճապոնիան պահանջներ է ներկայացնում։ Ընդ որում, Մոսկվան միշտ, անգամ խորհրդային-չինական դիմակայության ամենածանր տարիներին, Թայվանը ճանաչել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության անբաժանելի մասը և այս խնդիրը համարում է Չինաստանի ներքին գործը: Դա նշանակում է, որ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, չի միջամտի Թայվանի շուրջ հակամարտությանը։ Ամենայն հավանականությամբ, Մոսկվան թույլ չի տա իրեն ներքաշել չին-ամերիկյան բախման մեջ, նույն տրամաբանությամբ Չինաստանը չի ցանկանում որևէ դերակատարում ունենալ ՌԴ-Արևմուտք ներկա բախման մեջ:

Հեղինակ՝ քաղքական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Գարիկ Քեռյան


Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում

Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում

18:00

Մշակույթը ժողովուրդների միջև կապերի ամրապնդման կարևոր գործիք է. Ժաննա Անդրեասյան

Մշակույթը ժողովուրդների միջև կապերի ամրապնդման կարևոր գործիք է. Ժաննա...

17:38

«Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորական մանդատս չեմ վերցնելու, այդ երկամսյա աթոռն այս ԱԺ-ում ինձ անհրաժեշտ չէ. Հրաչուհի Միրզոյան

«Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորական մանդատս չեմ վերցնելու, այդ երկամսյա աթոռն այս ԱԺ-ում...

17:17

Հայաստանի ու Իրանի միջև սահմանը խաղաղության սահման է. Խալիլ Շիրղոլամին այցելել է սահմանային անցակետ

Հայաստանի ու Իրանի միջև սահմանը խաղաղության սահման է. Խալիլ Շիրղոլամին այցելել է սահմանային...

16:22

Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ, կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ

Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ, կհանդիպի Վլադիմիր Պուտինի...

16:11

Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից եղբայրներից Դավիթ Մինասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից եղբայրներից Դավիթ Մինասյանին...

16:04

ՀՅ Դաշնակցությունը մարդասիրական օգնություն է փոխանցել Իրանին

ՀՅ Դաշնակցությունը մարդասիրական օգնություն է փոխանցել...

15:49

Ձերբակալված երկվորյակ եղբայրներից Միքայել Մինասյանն ազատ արձակվեց, սակայն նրան մեղադրանք է առաջադրվել

Ձերբակալված երկվորյակ եղբայրներից Միքայել Մինասյանն ազատ արձակվեց, սակայն նրան մեղադրանք է...

15:24

«Ես կազմակերպել ու պլանավորել եմ քաղաքի, գյուղերի, Արցախի ազատագրումները». Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից, ազատամարտիկ Գևորգ Գևորգյանն ազատ արձակվեց

«Ես կազմակերպել ու պլանավորել եմ քաղաքի, գյուղերի, Արցախի ազատագրումները». Նիկոլ Փաշինյանի հետ...

15:09

Կարևորը մանդատը չէ, այլ աշխատանքի արդյունքը. Գագիկ Ծառուկյան

Կարևորը մանդատը չէ, այլ աշխատանքի արդյունքը. Գագիկ...

13:39

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դաշինք է կազմում «Հայաստանը ես եմ» նախաձեռնության և «Նոր դարաշրջան» կուսակցության հետ

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դաշինք է կազմում «Հայաստանը ես եմ» նախաձեռնության և «Նոր...

13:22

290 մլն դոլարի փաթեթ՝ Հայաստանի տնտեսական վերափոխման համար. Համաշխարհային բանկը հաստատել է աջակցությունը

290 մլն դոլարի փաթեթ՝ Հայաստանի տնտեսական վերափոխման համար. Համաշխարհային բանկը հաստատել է...

13:18

Մարտի 27–30-ը հանրապետության տարբեր շրջաններում տեղումների քանակը կազմել է 15–25 մմ, Սյունիքում՝ մինչև 49 մմ

Մարտի 27–30-ը հանրապետության տարբեր շրջաններում տեղումների քանակը կազմել է 15–25 մմ, Սյունիքում՝...

12:59

Սուրբ Զատկի տոնին ընդառաջ ՍԱՏՄ-ն իրականացրել է վերահսկողություն ձվի արտադրության և իրացման շուկայում. ինչ խախտումներ են հայտնաբերվել

Սուրբ Զատկի տոնին ընդառաջ ՍԱՏՄ-ն իրականացրել է վերահսկողություն ձվի արտադրության և իրացման...

12:44

500 հազար դոլար․ Փաշինյանը հայտարարագրել է «Զայեդ»-ի մրցանակը

500 հազար դոլար․ Փաշինյանը հայտարարագրել է «Զայեդ»-ի...

12:18

Փաշինյանը նախընտրական զորահանդեսով խաբում է ժողովրդին, եթե ՆԱՏՕ-ի զորքն էլ վստահես նրան, կպարտվի. Սաղաթելյան

Փաշինյանը նախընտրական զորահանդեսով խաբում է ժողովրդին, եթե ՆԱՏՕ-ի զորքն էլ վստահես նրան, կպարտվի....

11:45

Փաշինյանի հետ կապված միջադեպով ձերբակալված երկվորյակ եղբայրներին մեղադրանք է առաջադրվում (ուղիղ)

Փաշինյանի հետ կապված միջադեպով ձերբակալված երկվորյակ եղբայրներին մեղադրանք է առաջադրվում...

11:36

«Nissan»-ը հայտնվել է «Opel»-ի վրա

«Nissan»-ը հայտնվել է «Opel»-ի վրա

11:25

Արցախցիները ոչինչ պարտք չեն հայաստանցիներին. Հակոբ Բադալյան

Արցախցիները ոչինչ պարտք չեն հայաստանցիներին. Հակոբ...

11:02

Արևմտյան դերակատարներն ու կառույցները խրախուսում են ՀՀ-ում բռնատիրության կառուցումն ու ժողովրդավարության «հուղարկավորությունը». Տիգրան Աբրահամյան

Արևմտյան դերակատարներն ու կառույցները խրախուսում են ՀՀ-ում բռնատիրության կառուցումն ու...

10:45

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44