Ռուսաստանի Դաշնությունը որպես արտաքին քաղաքականության առաջնահերթություն դիտարկում է ՀԱՊԿ անդամ պետությունների հետ բազմակողմանի համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակի առթիվ: «Պատմական չափորոշիչներով ոչ երկարատեւ ժամանակահատվածում կազմակերպությունն արժանապատիվ ճանապարհ է անցել: Անդամ պետությունների համատեղ ջանքերով ամբողջական, արդյունավետ կառույց է ստեղծվել՝ նախատեսված անվտանգության խնդիրների համատեղ կարգավորման եւ միջազգային ասպարեզում հավաքական շահերն առաջ տանելու համար: ՀԱՊԿ-ն այսօր առանցքային դեր է խաղում տարածաշրջանային կայունության պահպանման գործում, հուսալիորեն երաշխավորում է անվտանգությունն իր պատասխանատվության գոտում, որը ներառում է կազմակերպության անդամ երկրների տարածքները»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: ՀԱՊԿ հասունության վաղ ապացույցը դարձել են կազմակերպության խաղաղապահների համագարկված գործողություններն՝ ուղղված Ղազախստանի Հանրապետությանն աջակցություն տրամադրելուն: ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ առանցքային է եղել ՀԱՊԿ ղեկավարների որոշումը միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն ծավալելու մասին: «Հայաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարները 1992 թվականի մայիսի 15-ին Տաշքենդում ստորագրել են այդ փաստաթուղթը՝ իրենց անվտանգությունը համատեղ ապահովելու եւ ռազմաքաղաքական ոլորտում համագործակցություն զարգացնելու նպատակով: Ներկա պահին ՀԱՊԿ կազմում 6 պետություն է ընդգրկված՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը»,- ասվում է հայտարարության մեջ:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44