Ուկրաինայի հետ սահմանին գտնվող ՌԴ Կուրսկի շրջանի Ալեքսեևկա գյուղը գնդակոծվել է խոշոր տրամաչափի զինատեսակներից, տուժածներ չկան։ Վնասվել է երեք տուն և դպրոցի շենքը, հայտնել է նահանգապետ Ռոման Ստարովոյտը։
«Այսօր՝ առավոտյան ժամը մոտ հինգին, խոշոր տրամաչափի զենքերից գնդակոծվել է Գլուշկովսկի շրջանի սահմանամերձ Ալեքսեևկա գյուղը։ Վնասվել է երեք տուն, դրանցից մեկի մոտ կայանված մեքենան, ինչպես նաև դպրոցի շենքը։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Գնդակոծությունը արագորեն ճնշվել է մեր սահմանապահների պատասխան կրակով»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։
Ալեքսեևկան այս շրջանի առաջին բնակավայրն է, որը հրթիռակոծվել է ուկրաինական ուժերի կողմից։
Կուրսկի շրջանում ահաբեկչական սպառնալիքի բարձր (դեղին) մակարդակը երկարացվել է մինչև մայիսի 25-ը։
Շրջանում բազմիցս գրանցվել են Ուկրաինայի կողմից գնդակոծման փորձեր, ապրիլի 25-ին Կուրսկի շրջանում ռուսական հակաօդային պաշտպանությունը խոցել է Ուկրաինայի զինված ուժերի երկու անօդաչու թռչող սարք, ևս երկու անօդաչու թռչող սարք խոցվել է մայիսի 8-ին։
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44