ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Դպրոցների համապարփակ անվտանգություն 2022-2030. կլիմա, COVID-19, հակամարտություն՝ կրթության և անվտանգության շարունակական վտանգների կառավարում» թեմայով առցանց վեբինարին:
ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ «GADRRRES»-ի և «Save the Children» միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված առցանց հանդիպմանը փոխնախարարը «Ռիսկից մինչև ճկունություն. երիտասարդների դերը Հայաստանում կլիմայի փոխակերպման և ԱՌՆ (աղետների ռիսկերի նվազում) գործողություններում» թեմայի շրջանակում հանդես է եկել զեկուցմամբ:
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նմանաբնույթ հանդիպումները շատ կարևոր են, ուստի Հայաստանը պատրաստակամ է ակտիվ մասնակցություն ունենալ
«Երեխաների և երիտասարդների նախապատրաստական գլոբալ հանդիպում աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմի 7-րդ նստաշրջանի» (2022 թ.) շրջանակում իրականացվող միջոցառումներին:
Փոխնախարարը նախ հակիրճ խոսել է Հայաստանի պատմության ու աշխարհագրական դիրքի մասին, այնուհետև անդրադարձել 2021-2026 թթ. ՀՀ կառավարության կողմից կրթական համակարգում նախատեսվող բարեփոխումներին:
«Բարեփոխումների շրջանակում գործընկերների հետ համագործակցության միջոցով սեյսմիկ անվտանգության տեսանկյունից կառուցվում, հիմնանորոգվում և վերակառուցվում է 500 մանկապարտեզ և 300 դպրոց: Հայաստանի աշխարհագրական դիրքը ստիպում է մեզ հատուկ ուշադրության կենտրոնում պահել ոչ միայն կառույցների սեյսմակայունության, այլև կրթական ծրագրերում թեմատիկ տեղեկատվական հատվածի ներառման հարցը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Վեբինարին մասնակցել է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կլիմայական փոփոխությունների պատասխանատու Վիգեն Շիրվանյանը:
Կազմակերպիչների խոսքով՝ նիստի նպատակն է ներկայացնել և քննարկել դպրոցների անվտանգության ապահովումը, ինչպես նաև կրթության և անվտանգության շարունակականության ծրագրի շրջանակի, բաղադրիչների ու մոտեցման անհրաժեշտ վերակառուցումը CSS-ի կողմից տրամադրվող ռիսկային միջավայրի պայմաններում: 2022-2030 թթ. ծրագրի միջոցով մասնակիցները մասնագետներից ու փորձագետներից տեղեկատվություն ստանալու հնարավորություն են ունենալու:
Հավելենք, որ Դպրոցների համապարփակ անվտանգության (CSS) շրջանակը ներդրվել է 2012 թ. և թարմացվել 2016 թ.՝ հիմք ստեղծելով Անվտանգ դպրոցների համաշխարհային նախաձեռնության համար, որը հաստատվել է ավելի քան 60 երկրների կողմից: «GADRRRES»-ը և նրա տարածաշրջանային մասնաճյուղերը սկսել են վերանայել CSS շրջանակը 2020 թ.-ին՝ կրթական ոլորտի միջոցով ուժեղացնելու հավաքական գործողությունները: Դրա համար խթան են հանդիսացել կլիմայի փոփոխության աճող վտանգներն ու ռիսկերը:
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03