ԱՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկել են 2021թ․ պետական բյուջեի կատարողականների քննարկումները: Մայիսի 17-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Քննարկվել են ԱՀ ԱԳՆ, հանրային հեռուստառադիոընկերության, «Ազատ Արցախ» թերթի, զբոսաշրջության վարչության 2021 թվականի բյուջեով նախատեսված ծախսերի կատարողականները: Արտգործնախարարության պահպանման ծախսերը նախատեսված էր 868.3 մլն դրամի չափով, փաստացի ծախսվել է 718.4 մլն դրամը, կատարողականը կազմել է 82.7 տոկոս: Հանրապետության արտաքին գերատեսչությանը հատկացվող պետական միջոցների գերակշիռ մասը /75.5 տոկոս/ ուղղվել է արտասահմանում գործող Արցախի ներկայացուցչությունների պահպանմանը: Արտասահմանյան գործուղումներին հատկացվել է 4.7 մլն դրամ: ԱՀ զբոսաշրջության զարգացման ծրագրով ոլորտի հաստատված բյուջեն 10 մլն դրամ էր, փաստացի ծախսվել է 8 մլն դրամ: 2021 թվականին Արցախ է այցելել 4391 օտարերկրյա քաղաքացի, որը 2020 թվականի համեմատ 45.6 տոկոսով ավել է, 2019 թվականի համեմատ 89.5 տոկոսով պակաս: Շարունակվել է հյուրանոցային տնտեսության հաշվառման գործընթացը: 2021 թվականին իրականացվել է 114 օբյեկտի հաշվառում: Առաջին անգամ ոլորտն ընդգրկվել է դրամաշնորհային ծրագրում՝ գյուղական զբոսաշրջությունը խթանելու նպատակով: Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի բյուջեն պլանավորված էր 30 մլն 886 հազար դրամի չափով, փաստացի ծախսվել է 28 մլն 871 հազար դրամ: «Հանրային հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ ծախսերը պլանավորված էին 386 մլն 262 հազար դրամի չափով, փաստացի ծախսվել է 380 մլն 955 հազար դրամ:Պահուստային ֆոնդից հատկացվել է ևս 31 մլն 997 հազար դրամ, որից 12 մլն 511 հազար դրամը ուղղվել է տաղավարի ձևավորմանը: «Ազատ Արցախ» թերթի 2021 թվականի բյուջեն նախատեսված էր 101 մլն դրամի չափով, փաստացի ծախսվել է 93 մլն դրամը, կատարողականը կազմել է 90 տոկոս: Հրատարակչային փաստացի ծախսերը կազմել են 11 մլն 592 հազար դրամ, թողարկվել է 150 համար թերթ, 19 հազար տպաքանակով: Ֆինանսական հաշվետվությունից հետո պատգամավորները հարցեր են ուղղել զեկուցողներին:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56