ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի դիտարկմամբ, ոստիկանությունը բռնի և անհամաչափ ուժ է կիրառում անհնազանդության ակցիաների, դիմադրության շարժման մասնակիցների՝ պատգամավորների, քաղաքացիների նկատմամբ: Նրա խոսքով՝ իշխանությունները հատում են բոլոր կարմիր գծերը, ինչը մի քանի պատճառ ունի: «Ամեն երեկո դուք տեսնում եք ՔՊ-ական պատգամավորների հորդորները, կոչը և սպառնալիքը ոստիկանությանը: Սկսել են սպառնալ: Այսինքն, մեկ շողոքորթում են, մեկ՝ սպառնում, զուգահեռ՝ նաև պարգևավճար տալիս: Հայտնի է, որ երեկ ոստիկանության ողջ համակարգը պարգևավճար է ստացել: Տեղեկություն կա, որ ագրեսիվները և ակնհայտ ապօրինություն գործողները նաև այլ տեղերից՝ որոշ օլիգարխների կողմից են ֆինանսավորվում»,- լրագրողների հետ զրույցում նշել է Սաղաթելյանը՝ նշելով, որ նրանք անպատիժ չեն մնալու:
«Եթե իրենց Նիկոլը կամ ինչ-որ օլիգարխ երաշխիք է տվել՝ արեք, ինչ ուզում եք, և դուք դրա համար պատասխանատվություն չեք կրելու, ես իրենց վստահեցնում եմ՝ խաբել են: Պատասխանատվություն կրելու են, բոլորը հատ-հատ ֆիքսվում են: Ի՞նչ է նշանակում՝ մայթերից, այգիներից քաղաքացիներին հավաքել, սա նշանակում է, որ գլխավոր դերակատար անձը հոգեվարքի մեջ է, և ամեն ինչ անելու է, որպեսզի ոստիկանությանը ներքաշի ապօրինի գործողությունների մեջ, որովհետև իր միակ հենարանն այս երկրում մնացել է ոստիկանությունը: Ես էլ իրենց վստահեցնում եմ՝ երկար չեն կարող»,- զգուշացրել է ԱԺ փոխխոսնակը և հավելել, որ ոստիկաններին ֆինանսավորող օլիգարխները հայտնի են, մեկ անգամ չէ, որ խոսել է նրանց մասին: «Ես խոսքով և կոչով դիմել եմ՝ դադարեցրեք ֆինանսավորել էս դավաճանին, դադարեցրեք ֆինանսավորել ֆեյքերի ֆաբրիկաները: Բոլորի տեղը հատ-հատ գիտենք: Մնացել է ինքը, մի քանի վերջացած մարդ, որ իր կյանքն այլ կերպ չի պատկերացնում, և ոստիկանությունը»,- շեշտել է Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ երկրում առկա է երկիշխանություն, որը ինչ-որ փուլում պիտի դառնա ամբողջական ժողովրդի իշխանություն, և Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44