Տաջիկստանի իրավապահ մարմինները հակաահաբեկչական գործողություն են սկսել կազմակերպված հանցավոր խմբի դեմ, որը փակում է Լեռնային Բադախշանի ինքնավար մարզը (ԼԲԻՄ) Չինաստանին կապող Դուշանբե-Կուլմա ավտոճանապարհը։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է «Խովար» տեղեկատվական գործակալությունը՝ հղում կատարելով ՆԳՆ-ի մամուլի կենտրոնին։ Գերատեսչության տվյալներով՝ մայիսի 17-ին հասարակական-քաղաքական իրավիճակի ապակայունացման նպատակով կազմակերպված հանցավոր խմբի անդամներն ապօրինաբար փակել են Դուշանբե-Կուլմա միջազգային ավտոմայրուղին ԼԲԻՄ-ի Ռուշանի շրջանում, որը գտնվում է պետական սահմանի գծի վրա։ Զենքը հանձնելու իրավապահների պահանջին հանցագործները զինված դիմադրություն են ցուցաբերել։ «Այդ առնչությամբ, քաղաքացիների անվտանգության, հանրային կարգի եւ Ռուշանի շրջանի Դուշանբե-Կուլմա հատվածում միջազգային ավտոմայրուղով տրանսպորտային միջոցների անխոչընդոտ տեղաշարժի վերականգնման նկատառումներով, երկրի իրավապահ մարմինները սկսել են հակաահաբեկչական գործողություն»,- նշվել է գերատեսչության հաղորդագրությունում։ Նախարարությունում տեղեկացրել են, որ միջազգային ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու ժամանակ հանցագործներն արտասահմանում զենք եւ զինամթերք են ստացել, ինչպես նաեւ օտարերկրյա վարձկաններ են ներգրավել ահաբեկչական գործողություններ եւ այլ սադրանքներ իրականացնելու համար՝ ուղղված սահմանադրական կարգի հիմքերի դեմ։ «Ռուշանի շրջանում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող կազմակերպված հանցավոր խմբերի գործունեության մեջ կան ահաբեկչական բնույթի հանցագործությունների նշաններ»,- նշել է մամուլի ծառայությունը։
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02