Ճապոնիայի իշխանությունները մայիսի 22-24-ը Տոկիո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կատարելիք այցի ընթացքում 18 000 ոստիկան կներգրավեն տարբեր օբյեկտների պահպանության եւ պարեկության համար, երբ քաղաքում անցկացվի նաեւ Անվտանգության քառակողմ երկխոսության (Quad) գագաթաժողովը՝ ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Ավստրալիայի եւ Հնդկաստանի ղեկավարների մասնակցությամբ։
Հատուկ ուշադրություն կդարձվի ահաբեկչական տարբեր սպառնալիքների կանխմանը, այդ թվում՝ կիբեռանվտանգության ոլորտին, հինգշաբթի հաղորդել է Kyodo գործակալությունը։ Ոստիկանական ուժերի կառավարման համար արդեն իսկ հատուկ շտաբ է ստեղծվել։
Հինգշաբթի օրվանից ոստիկանությունը անցակետեր է դրել Տոկիոյում ԱՄՆ դեսպանատան շրջակայքի փողոցներում։ Տեղադրվել են խոչընդոտներ, որոնք ստիպում են մեքենաներին ցածր արագությամբ շարժվել։ Ոստիկաններն ընտրողաբար կանգնեցնում են մեքենաները եւ ստուգում վարորդների փաստաթղթերը։
Բացի առաջնորդների, դեսպանատների եւ պաշտոնական հաստատությունների վայրերը պաշտպանելուց, մեծ ուշադրություն կդարձվի կայարաններին, օդանավակայաններին եւ մարդաշատ այլ վայրերին։ Հատուկ ստորաբաժանում է նախատեսված պոտենցիալ հարձակվողների անօդաչու թռչող սարքերի հայտնվելը կանխելու համար։ Ենթադրվում է, որ երթեւեկության ժամանակավոր սահմանափակումներ կմտցվեն։ Հաղորդվում է, որ մոտավորապես նույնպիսի անվտանգության միջոցներ են ձեռնարկվել Ճապոնիա 2019 թվականի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի ժամանակ։
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02