Դատավոր Կարեն Ֆարխոյանն այսօր մերժեց Նարեկ Մանթաշյանին երաշխավորությամբ կամ 8 մլնդ դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Դատավորը նաև հայտնեց, որ գործով հաջորդ նիստը լինելու է հունիսի 1-ին, ժամը 14:30 ին: Դատական նիստից հետո Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը լրագրողների հարցերին ի պատասխան ասաց. «Միանշանակ էինք սպասում այս արդյունքին: Եթե քաղաքական գործերով դատական գործերի որոշումների հրապարակումն տարաժամկետվում է, ապա այն նշանակում է, որ դատավորը չի հասցրել, զանգեր, ճշգրտումներ կատարել՝ կալանավորվածին բաց է թողնում, թե ոչ: Որովհետև քաղաքական գործերով որոշումները դատավորը չի կայացնում: Ենթադրում ենք, թե ով է կայացնում դրանք, բայց՝ միանշանակ ոչ դատավորը»: Փաստաբանը նշեց, որ նախորդ օրը, երբ հայտնի դարձավ, որ դատարանի որոշման հրապարակումն նախօրոք հայտարարված մայիսի 19-ի 17:30-ից տեղափոխվել է մայիսի 20-ի 14:30-ին, ապա պարզ է դարձել, որ դատավոր Ֆարխոյանը չէր հասցրել ճշտել, թե առաջիկա ժամերի ընթացքում բաց թողնի Նարեկ Մանթաշյանին, թե՝ ոչ: «Կարևոր չէ, թե ինչ կգրի դատավոր Ֆարխոյանն իր որոշման մեջ, այն ի սկզբանե կարելի է որակել որպես ապօրինի: Մենք ունենք մի ամբաստանյալ, որի առողջական վիճակն ամեն օր է վատանում: Եթե նախկինում միայն շաքարային դիաբետն էր, ապա այսօր արդեն ունենք նաև ախտահարված երիկամներ, ենթաստամոքսային գեղձ և բազմաթիվ այլ խնդիրներ»,-ասաց Կոչուբաևը՝ ներկայացնելով Նարեկ Մանթաշյանի խափանման միջոցի փոփոխման հայցի մերժման պատճառները: Փաստաբանը հայտնեց, որ բողոքարկելու են դտավաճիռը, բայց փորձը ցույց է տալիս, որ իրենց բողոքների համար ունեն կցված երեք դատավոր՝ Ռուբիկ Մխիթարյանը, Արմեն Դանիելյանը և Մնացական Հարությունյանը: «Գործը շարունակական է, հետևաբար բողոքարկումը պետք է մակագրել այն դատավորներին, որն ամբողջությամբ կառավարության կամ իշխանությունների տոտալ վերահսկողության տակ է»,-հայտարարեց Ալեքսանդրա Կոչուբաևը: Ըստ փաստաբանի՝ չնայած մակագրման էլեկտրոնային համակարգը վերադարձվել է բայց այսօր էլ մակագրությունը կատարվում է ձեռքով, դրա համար իր թվարկած երեք դատավորների ծանրաբեռնվածությունը նվազեցվել է 70 %-ից, որպեսզի կարողանան այդպիսի գործերն իրենց մակագրեն: «Մեր նախորդ գործը մակագրաված էր Մնացական Հարությունյանին, նա գնաց արաձակուրդ և գործը մակագրվեց Ռուբիկ Մխիթարյանին, վերջինս էլ ինքնաբացարկ հայտարարեց և գործը մակագրվեց Արմեն Դանիելյանին: Եթե Արմեն Դանիելյանն ինքնաբացարկ հայտարարի, ապա գործը կրկին մակագրելու են Ռուբիկ Մխիթարյանին: Մենք այսպիսի փակ շղթայի մեջ ենք»,-տեղեկացրեց Նարեկ Մանթաշյանի փաստաբանը:
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
10:27
10:02
15:55
15:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55