ՆԱՍԱ-ի «Վոյադջեր 1» զոնդն արձակումից 45 տարի անց շարունակում է իր ճանապարհորդությունը մեր արեգակնային համակարգից դուրս: Սակայն այժմ տիեզերանավը տարօրինակ տվյալներ է ուղարկում՝ մտահոգելով իր ինժեներներին:
ՆԱՍԱ-ն հայտարարել է, որ թեեւ զոնդը դեռ ճիշտ է աշխատում, դրա հոդակապման եւ դիրքի վերահսկման համակարգից (AACS) ցուցիչները չեն համապատասխանում տիեզերանավի շարժումներին եւ դիրքին՝ ենթադրելով, որ տիեզերանավը չի հասկանում իր դիրքը տիեզերքում: AACS-ն անհրաժեշտ է «Վոյադջերին»՝ իր շուրջը գտնվող միջաստղային միջավայրի մասին ՆԱՍԱ-ին տվյալներ ուղարկելու համար:
Այսպիսի հանելուկը յուրատեսակ նորմ է «Վոյադջեր» առաքելության այս փուլում, ասել է ՆԱՍԱ-ի Ռեակտիվ Շարժման Լաբորատորիայում «Վոյադջեր 1» եւ «Վոյադջեր 2» նախագծերի ղեկավար Սյուզան Դոդը: ՆԱՍԱ-ն հայտնել է, որ «Վոյադջեր 1»-ի երկվորյակը՝ «Վոյադջեր 2» զոնդը, իրեն նորմալ է պահում։ 1977 թ. մեր արեգակնային համակարգի արտաքին մոլորակների ուսումնասիրման նպատակով արձակված «Վոյադջեր 1»-ը սպասվածից շատ ավելի երկար է աշխատել եւ շարունակում է իր ճանապարհորդությունների մասին տեղեկատվություն ուղարկել Երկիր: Տիեզերանավը լքել է մեր արեգակնային համակարգը եւ միջաստղային տարածություն մտել 2012 թ. Այժմ տիեզերանավը գտնվում է Երկրից 14.5 միլիարդ մղոն հեռավորության վրա՝ մարդու ստեղծած ամենահեռավոր օբյեկտը դարձնելով այն:
ՆԱՍԱ-ն հայտարարել է, որ «Վոյադջեր 1»-ը պատահականորեն ստեղծված տվյալներ է ուղարկում, որոնք «չեն արտացոլում այն, ինչ իրականում տեղի է ունենում տիեզերանավի վրա»: Առայժմ համակարգային խնդիրը ծերացող տիեզերանավի՝ «անվտանգ ռեժիմի» անցման չի հանգեցրել, որի դեպքում այն կատարում է միայն հիմնական գործողությունները:
«Քանի դեռ խնդրի էությունն ավելի լավ ուսումնասիրված չէ, թիմը չի կարող կանխատեսել՝ արդյոք դա կազդի նրա վրա, թե որքան ժամանակ տիեզերանավը կարող է գիտական տվյալներ հավաքել եւ փոխանցել Երկիր»,- նշել են NASA-ում
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01