Ախալի վելայաթի տարածքում (Թուրքմենստանի կենտրոնական մարզ) կկանգնեցվի ախալթեքինյան ձիու՝ Աքխանի (Սպիտակ խան) արձանը, տեղեկացրել է կառավարության «Չեզոք Թուրքմենստան» թերթը։
Համապատասխան որոշումն ստորագրել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը։
Ախալթինյան նժույգների՝ թուրքմեն ժողովրդի պարծանքի փառքը տարածելու նպատակով Թուրքմենստանի նախագահն ստորագրել է որոշում՝ թույլ տալով Ախալի վելայաթի հյաքիմլիքին (աշխատակազմին) պայմանագիր կնքել «Սպորտի աստղ» մասնավոր ձեռնարկության հետ՝ Աքխան հանրահայտ նժույգի արձանը կառուցելու համար»,- նշվել է հաղորդագրությունում։
Պարբերականը նշել է, որ «աշխատանքները պետք է սկսել 2022թ. մայիսին եւ օբյեկտը լրիվ պատրաստ վիճակում հանձնել 2022թ. դեկտեմբերին»։
«Թուրքմենպորտալ» կայքը այս առիթով գրել է, որ «Աքխանը լեգենդար նժույգ է, որին անձամբ դաստիարակել է Թուրքմենստանի նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը»։ 2018թ. ձին աչքի է ընկել նրանով, որ ծառս է եղել եւ 10 մետր հետ գնացել հետեւի ոտքերի վրա 4,19 վայրկյանում։ Սա գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։ «Թուրքմենպորտալը» նաեւ նշել է, որ սա Թուրքմենստանում ձիու պատվին կանգնեցված առաջին հուշարձանը չէ։ 2013թ. ապրիլին տեղի է ունեցել Փոլաթլի (Պողպատյա) ախալթինյան նժույգի արձանի բացման արարողությունը, իսկ մեկ տարի հետո բացվել է ախալթինյան Յանարդաղի (Հրե լեռ) արձանը, որը պատկերված է Թուրքմենստանի պետական զինանշանի վրա։
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44