Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և միայն այն դեպքում, եթե բանակցություններին քննարկվի հակամարտության դադարեցման հարցը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ես չեմ ընդունում որևէ հանդիպում Ռուսաստանի Դաշնությունից որևէ մեկի հետ, բացառությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահի։ Եվ միայն այն դեպքում, եթե սեղանին լինի միայն մեկ հարց՝ պատերազմի ավարտը։ Վերջ։ Այլևս խոսելու բան չկա», - ասել է Զելենսկին երկուշաբթի՝ Դավոսում տեսակապի միջոցով պատասխանելով հարցերին։
Սակայն նա շեշտել է, որ նման հանդիպում կազմակերպելը գնալով ավելի դժվար է դառնում։
«Ամեն քայլի հետ գնալով ավելի ու ավելի է դժվարանում նախագահների մակարդակով մեր երկրների միջև հանդիպում կազմակերպելը... Այնուամենայնիվ, մենք պետք է փորձենք վերջ տալ հակամարտությանը»,- հավելել է նա։
Մայիսի 13-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվան չի հրաժարվում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ղեկավարների հանդիպումից, սակայն առանց նախապատրաստման հնարավոր չէ այն անցկացնել։ Պեսկովի խոսքով՝ «այս հանդիպման նախապատրաստությունը կարող է և պետք է արտահայտվի բացառապես համապատասխան փաստաթղթի, համաձայնագրի մշակմամբ, որն այնուհետ պետք է վերջնական տեսքի բերվի ամենաբարձր մակարդակով»։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության պայմանները «հստակ ձևակերպված են և դրված են թղթի վրա, այս ամենը փոխանցվել է ուկրաինական կողմին», սակայն Կիևից պատասխան չկա։
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44