Լաչինի միջանցքին «ալտերնատիվ» համարվող ճանապարհը ծուղակ է Արցախի հայերի համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Կոռնիձոր - Հին Շեն - Մեծ Շեն - Տասը Վերստ - Լիսագոր նոր կառուցվող ճանապարհը Արցախի բնակլիմայական պայմաններում թակարդ է հայերի համար: Ճանապարհն ունի հետևյալ տոպոգրաֆիական պարամետրերը՝ առավելագույն իրական թեքությունը 22%, միջին թեքությունը 8%, անկումը (перепад) 17,4 կիլոմետրի վրա կազմում է 868 մետր, թեև զուտ երկրաչափորեն ընդամենը մոտ 3 կիլոմետրով է երկար ներկայիս ճանապարհից, սակայն նման տոպոգրաֆիական պայմաններում երթևեկության արագության հաշվին շեշտակիորեն ավելի մեծ տնտեսական հեռավորություն է ունենալու (իրական կյանքում ծախսվող ժամանակ): Համեմատության համար ասեմ, որ գործող ճանապարհը ընդամենը մի կարճ հատվածում ունի 17% թեքություն, իսկ մնացած տեղամասերում թեքությունները խիստ չափավոր են: Արցախի այդ հատվածում ուր առնվազն 450մմ տեղումներ են լինում՝ նման թեքությունների պայմաններում ճանապարհների սպասարկումը լինելու է անհնարին մոտ բան և ըստ այդմ պարբերաբար խնդիր է ծագելու նախկին ճանապարհով երթևեկելու, ինչն էլ, բնականաբար Ադրբեջանը դարձնելու է նվաստացումների և առևտրի առարկա: Փաստացի «այլընտրանքային» այս ճանաճարհը ձմռան սեզոնին զրկելու է Արցախին Հայաստանի հետ կայուն հուսալի կապից: Դեռ չեմ խոսում այս ճանապարհի այն շարունակության մասին, որով նախատեսվում է շրջանցել նաև Շուշիի մերձակայքը: Հիմա այս փաստերի համադրմամբ նորմա՞լ է արդյոք, որ հարցով զբաղվող ամենաբարձր ատյանը գյուղապետերն են: Կից տեղադրում եմ կառուցվող ճանապարհից մի հատվածի նկար և ճանապարհի բարձրաչափական կորը (գրաֆիկի վերևում գրված թեքության max, min ցուցանիշները չեն արտահայտում իրական պատկերը, որովհետև կարգաբերված չեն, կարգաբերումից հետո իրական պատկերը այն է ինչ գրել եմ՝ 22%)»:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44