Անկարայի բորբոքված հռետորաբանությունն ու պահվածքը միայն ամրապնդում են Հունաստանի փաստարկը Թուրքիայի ագրեսիվ դիրքորոշման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Նիկոս Դենդիասը, փոխանցում է Kathimerini-ն։ «Թուրքիայի պահվածքը լիովին հաստատում է Հունաստանի փաստարկն առ այն, որ մեզ սպառնում են, որ Հունաստանի դեմ պատերազմի համար առիթը «բովանդակությունից զուրկ չէ», եւ որ Հունաստանը կանգնած է Թուրքիայի կողմից սպառնալիքի առջեւ»,- ասել է Դենդիասը Skai Radio-ին տված հարցազրույցում։ «Մենք մեր դիրքորոշումն ունենք: Մենք չենք ներքաշվի էսկալացիայի մեջ»,- ասել է Դենդիասը ՝ հավելելով, որ «եթե մենք դա անենք, դա կլինի այն պատճառով, որ Հունաստանի կառավարությունն է որոշել անել դա»:
«Վիրավորանքների ռեժիմի հետ երկխոսությունը, մեղմ ասած, բարդ է»,- ասել է նա՝ նշելով, որ Հունաստանը հայտարարել էր, որ շփում է ցանկանում: Բայց ինչպես դա անել, երբ թուրքական կործանիչներն անընդհատ թռնում են Էգեյան ծովի վրայով: Ինչ վերաբերում է երկխոսության հնարավորության, Դենդիասն ընդգծել է, որ «մենք հույս ունեինք, որ ներածական [շփումները] խորհրդանշական չեն լինի եւ դրանք բովանդակություն կունենան եւ փոխըմբռնման կհանգեցնեն, որը թույլ կտա իրական բանակցություններ սկսել»։ Նրա խոսքով՝ եթե այդ բանակցություններն արդյունք չտան, «ապա կգնանք Հաագա, ուր ես նույնիսկ այցելել եմ անցյալ շաբաթ, Արդարադատության միջազգային դատարան՝ բացառիկ տնտեսական գոտու շուրջ մեր տարաձայնությունների լուծման համար»։ Ընդ որում, նա ընդգծել է, որ Հունաստանը չի կարող անտեսել այն մթնոլորտը, որը փորձում է ստեղծել Թուրքիան։ «Ես չեմ ուզում պարտավորություն ստանձնել՝ հրապարակայնորեն ինչ-որ բան ասելով այս փուլում, բայց կարծում եմ, որ բոլորը հասկանում են, թե որ փուլում ենք գտնվում», - ասել է նա: Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հունաստանի վարչապետն իր համար «այլեւս գոյություն չունի», եւ ինքը մտադիր չէ բանակցել նրա հետ։ Էրդողանը վիրավորվել էր ԱՄՆ Կոնգրեսին ուղղված Հունաստանի վարչապետի՝ Թուրքիային ամերիկյան F-16 կործանիչներ վաճառելուց հրաժարվելու կոչերից։
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02