ԵԱՏՄ երկրների ղեկավարները կմասնակցեն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։ Առաջնորդների քննարկմանը «հնգյակի» անդամների տնտեսական փոխգործակցությանը վերաբերող մեկուկես տասնյակ հարց է դրված։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կանցկացվի Ղրղըզստանի նախագահությամբ՝ տեսակոնֆերանսի ձեւաչափով։ «Միջոցառումը տեսակոնֆերանսի ձեւաչափով անցկացնելու որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով ներկա միջազգային իրավիճակը»,- ասվում է ղրղըզական կողմի հայտարարության մեջ։ Անցյալ տարվա դեկտեմբերին կայացած ԵԱՏՄ նախորդ գագաթաժողովը համավարակի պատճառով նույնպես անցկացվել է տեսակապով։
Նիստում կնախագահի Ղրղըզստանի նախագահ Սադիր Ջապարովը։ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարներից բացի, դրան որպես դիտորդներ կմասնակցեն Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւը եւ Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը։ Կազմակերպությունն ունի եւս մեկ դիտորդ՝ Մոլդովան։
Օրակարգում ընդգրկված է 14 հարցի քննարկում։ Դրանց թվում են՝ ԵԱՏՄ անդամ պետությունների 2022-2023 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչները, 2021 թվականին ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացմանն ուղղված աշխատանքների արդյունքները եւ ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրականացումը։
Պետությունների ղեկավարներին կզեկուցվի 2021 թվականի արդյունքներով մինչեւ 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների կատարման ընթացքի, 2021 թվականի համար Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրականացման մասին։
ԵԱՏՄ-ի տնտեսական կապերը դիվերսիֆիկացնելու նպատակով Բարձրագույն խորհրդի անդամները կքննարկեն ազատ առեւտրի համաձայնագրի կնքման վերաբերյալ Ինդոնեզիայի Հանրապետության հետ բանակցությունների հեռանկարները, ինչպես նաեւ 2022 թվականի մարտի 14-ին ստորագրված ժամանակավոր համաձայնագրի արձանագրության ուժի մեջ մտնելու հարցը, որը վերաբերում է ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծմանը։
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02