Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն առաջարկել է նոր քաղաքական, տնտեսական և ռազմական դաշինք ստեղծել՝ որպես այլընտրանք Եվրամիությանը: Այս մասին հայտնել է Corriere della Sera թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Նրանց խոսքով՝ Մեծ Բրիտանիայի hովանու ներքո առաջարկվող միությունը կներառի Ուկրաինան, Լեհաստանը, Էստոնիան, Լատվիան և Լիտվան. ավելի ուշ, վարչապետի մտահղացմամբ, Թուրքիան նույնպես կարող է միանալ այսպես կոչված Եվրոպական համագործակցությանը։
Աղբյուրների համաձայն՝ բրիտանական նախաձեռնությունը նախատեսված է այն պետությունների համար, որոնք բուռն են վերաբերվում իրենց ազգային ինքնիշխանությանը, հավատարիմ են տնտեսության մեջ լիբերալ հայացքներին և դեմ են Մոսկվայի քաղաքականությանը։
Ջոնսոնն առաջինն իր գաղափարը հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ապրիլի 9-ին Կիևում կայացած հանդիպման ժամանակ։ Corriere della Sera-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Կիևը հստակ դիրքորոշում չի հայտնել բրիտանական նախաձեռնության վերաբերյալ՝ չմերժելով կամ աջակցելով այն։ Ըստ հրապարակման՝ Զելենսկին կարող է ավելի լուրջ վերաբերվել Ջոնսոնի առաջարկին, եթե Եվրամիությունը հավանություն չտա Ուկրաինայի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալուն հունիսի 23-24-ին դաշինքի առաջնորդների հանդիպման ժամանակ։
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44