Արդեն հաջորդ շաբաթ Ջո Բայդենի վարչակազմը կարող է հայտարարել Ուկրաինա հեռահար հրթիռային կայանքների մատակարարման մասին, գրում են New York Times-ը և Wall Street Journal-ը՝ վկայակոչելով կառավարության անանուն զրուցակիցներին
Ըստ WSJ-ի՝ խոսքը Ուկրաինային բազմակի արձակման հրթիռային համակարգերի (MLRS) փոխանցման մասին է, որոնց կրակային հեռահարությունը տասնյակ կիլոմետրերով գերազանցում է Ուկրաինայի ունեցած համակարգերի հեռահարությունը։ ԱՄՆ-ը կարող է նաև անվավոր շասսիով HIMARS MLRS մատակարարել Ուկրաինային
HIMARS բեռնատարները կարող են տեղափոխել կոնտեյներ, որը բեռնված է կամ վեց GMLRS հրթիռներով, կամ մեկ ավելի մեծ կառավարվող հրթիռով և կարող է արագ շարժվել արձակվելուց հետո: GMLRS վեց հրթիռները կարելի է արձակել վայրկյանների ընթացքում և կարող է նույնքան վնաս հասցնել թիրախին, որքան ավիահարվածը:
Պարզ չէ, թե ԱՄՆ-ն այդ համակարգերից քանիսն է փոխանցելու, գրում է NYT-ն, սակայն անանուն պաշտոնյան ասել է, որ մի քանի շաբաթվա ընթացքում նոր զինատեսակներ կարող են հայտնվել Ուկրաինայում։ Ըստ ԱՄՆ իշխանությունների՝ ուկրաինացի զինվորականներից կպահանջվի առնվազն ևս մեկ շաբաթ վերապատրաստում, որպեսզի սկսեն դրանք օգտագործել։
Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին չի հաստատել, որ Ուկրաինային ծանր MLRS մատակարարելու որոշումը կայացվել է։
Նախկինում ԱՄՆ-ը զգուշավոր է եղել Ուկրաինային զենք ուղարկելու իր պնդումներում։ NYT-ի աղբյուրներից մեկը նշել է, որ Բայդենի վարչակազմը ցանկանում է համոզվել, որ իրենք փաստարկներ ունեն ի պատասխան մեղադրանքների, թե Ուկրաինային հնարավորություն են տալիս հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին։
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02