Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ինքը և Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն ակնհայտ տարաձայնություններ ունեն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում։
Այս մասին նա խոսել է Nieuwsuur-ին տված հարցազրույցում, հայտնում է pravda.com.ua-ը։
Զրույցի ընթացքում լրագրողը նշել է, որ մի քանի շաբաթ առաջ Մարկ Ռյուտեն ելույթ է ունեցել Ուկրաինայի խորհրդարանում և Ուկրաինային անվանել եվրոպական ընտանիքի մաս, սակայն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության մասին ոչինչ չի ասել։ Զելենսկին պատասխանել է, որ հինգշաբթի խոսել է վարչապետի հետ։
«Ես ազնիվ էի Մարկի հետ, ես նրան այսպիսի մի բան ասացի. «Շնորհակալություն ելույթի համար։ Դուք իսկապես օգնում եք մեզ, և ես շատ շնորհակալ եմ դրա համար: Բայց ինչ վերաբերում է ԵՄ-ին, Դուք լռեցիք այն ամենի մասին, ինչ մենք պարզապես ուզում էինք լսել։ Եթե կարծում եք, որ մենք տեղ չունենք ԵՄ-ում, ապա պետք է դա հստակ ասեք»,- ասել է Զելենսկին։
Նրա խոսքով, Ռյուտեն պատասխանել է, որ, իր կարծիքով, ԵՄ-ում Ուկրաինայի համար տեղ կա, «բայց հետո որոշակի քայլեր պետք է ձեռնարկվեն»։ Նախագահի խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակին և հասկանում է, որ անհրաժեշտ է իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ։
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44