Պարսից ծոցում ուրբաթ օրը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից երկու հունական լցանավ է առգրավվել խախտումների համար, հայտնում է Tasnim-ը։ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերն այսօր երկու հունական լցանավ են առգրավել՝ Պարսից ծոցի լազուր ջրերում կատարած խախտումների համար»,- ասվում է ուրբաթ օրը ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ: Դա տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, երբ Հունաստանն իրանական լցանավ էր ձերբակալել իր տարածքային ջրերում՝ հետագայում նավթը Միացյալ Նահանգներ տեղափոխելով: Ուրբաթ իրանական Nour News պարբերականը հայտնել էր, որ երկիրը պատրաստվում է «պատժիչ միջոցներ» ձեռնարկել Հունաստանի դեմ՝ լցանավի առգրավման կապակցությամբ: Իրանի նավահանգստային եւ ծովային կազմակերպությունը (PMO) չորեքշաբթի հայտարարություն էր տարածել, որում ԱՄՆ-ի կողմից ռուսական նավից իրանական նավթի կալանավորումը Հունաստանի տարածքային ջրերում «ծովահենության ակտ» էր անվանել, որը «խախտում է միջազգային չափանիշները»: PMO-ն հայտարարել էր, որ նավն առգրավվել է Հունաստանի կառավարության կողմից այդ երկրի ափերի մոտ, իսկ նավի վրա գտնվող բեռն առգրավվել է դատարանի որոշմամբ եւ ԱՄՆ կառավարության հետ համաձայնեցմամբ: Reuters-ը հինգշաբթի՝ վկայակոչելով անանուն աղբյուրները, հայտնել էր, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը անցյալ ամիս Հունաստանի հարավային Էվիա կղզու մոտ կալանավորված ռուսական նավի վրա 700.000 բարել իրանական նավթ էր առգրավել: Ուրբաթ Աթենքը հայտարարել էր, որ Իրանի ռազմածովային ուժերի ուղղաթիռները գրոհայիններին իջեցրել են երկու լցանավերի վրա: Նրանցից մեկը՝ «Դելտա Պոսեյդոն»-ը, այդ պահին գտնվել է միջազգային ջրերում, հայտնել են Հունաստանի արտաքին գործերի նախարարությունից՝ հավելելով, որ երկրորդ լցանավը կալանավորման պահին իրանական ափերի մոտ էր: Նախարարությունը նաեւ հայտնել է, որ երկու նավերի անձնակազմի թվում ինը հույն է եղել, նավի վրա գտնվող մյուս նավաստիների թիվը չի նշել: Աթենքը միջադեպի մասին տեղեկացրել է Եվրամիությանը եւ Միջազգային ծովային կազմակերպությանը, հավելել են նրանք։
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01