Իսրայելի իշխանությունները հրեական պետության քաղաքացիներին խորհուրդ են տվել խուսափել Թուրքիա եւ Իրանին սահմանակից երկրներ մեկնելուց։ Այս մասին ասվում է Ազգային անվտանգության խորհրդին կից հակաահաբեկչական բյուրոյի հայտարարության մեջ, որը երկուշաբթի օրը տարածվել է Իսրայելի կառավարության մամուլի ծառայության կողմից։ «Մի քանի շաբաթ շարունակ, եւ հատկապես այն բանից հետո, երբ Իրանը Իսրայելին մեղադրեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպայի սպանության մեջ, [Իսրայելի] անվտանգության ծառայություններում աճում է անհանգստությունը ամբողջ աշխարհում իսրայելական օբյեկտների վրա հարձակվելու Իրանի փորձերի վերաբերյալ: Ուստի Ազգային անվտանգության խորհուրդը եւ անվտանգության ծառայությունները ուշադրություն են դարձնում Թուրքիա մեկնելու նախազգուշացմանը եւ կրկնում են, որ այն ներկայումս բարձր ռիսկային երկիր է իսրայելցիների համար»,- ասվում է հայտարարության մեջ։ Բյուրոն նշել է, որ «անվտանգության ծառայությունների կարծիքով՝ նախազգուշացումը կապված է Թուրքիայում իսրայելցիների համար իրական սպառնալիքի հետ»։ «Վտանգի բարձր մակարդակ կա նաեւ Իրանին սահմանակից այլ երկրներում։ Ուստի Իսրայելի քաղաքացիները պետք է զգոն լինեն եւ պատշաճ զգուշավորություն ցուցաբերեն այս երկրներից որեւէ մեկն ուղեւորվելու հարցում»,- ասվում է հայտարարության մեջ: Իսրայելի մտավախությունները կապված են ԻՀՊԿ-ի գնդապետ Հասան Սայադ Խոդայի սպանությանն իր մասնակցության մասին մի շարք լրատվամիջոցների պնդումների հետ։
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02