Թուրք ազգայնականների առաջնորդը հայտարարել է, որ Հունաստանում տեղակայված ամերիկյան ռազմակայաններն ուղղակի «սպառնալիք են» Թուրքիայի անվտանգության համար, հայտնում է Fox News-ը։ «Հունաստանը կրակի հետ է խաղում»,- ասել է «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին: Նրա խոսքով, ամերիկյան բազաները «վտանգ են ներկայացնում մեր անվտանգության համար», իսկ «Ամերիկան օգտագործում է հունական կողմին որպես խաղազինվոր»: Այս ամսվա սկզբին ԱՄՆ-ը եւ Հունաստանը ստորագրեցին հնգամյա երկկողմ ռազմական համաձայնագիր՝ պաշտպանությունն ամրապնդելու մասին: Համաձայնագիրը ԱՄՆ-ին հասանելիություն կտա Հունաստանի մայրցամաքային մասում գտնվող երեք բազաներին: Բահչելին ԱՄՆ-ին մեղադրել է առանց այն էլ հունա-թուրքական հարաբերություններն օգտագործելու մեջ, փորձելով «[Անկարային] ներքաշել թեժ հակամարտության գոտի»։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո 1947 թվականի Փարիզի համաձայնագրով ավելի քան մեկ տասնյակ կղզիներ հանձնվել են Հունաստանին։ Սակայն 1964 թվականին Թուրքիան հայտարարել է, որ 12 կղզիներն «իրականում գողացվել են իրենից 1912 թվականին», եւ Հունաստանին առաջարկել է վեց կղզիներ հանձնել՝ ի նշան բարիդրացիական հարաբերությունների։ Հունաստանը հրաժարվել է, եւ այդ ժամանակվանից երկու երկրները վիճում էին ցամաքում, օդում եւ ծովում:
«12 կղզիների թեման մեր վերքն է, որը դեռ չի ապաքինվել։ Դրանք անարդարացիորեն խլվել են Թուրքիայից՝ դավաճանության միջոցով»,- կրկնել է Բահչելին։ «Գողացված գույքը պետք է վերադարձվի տիրոջը»,- ասելէ նա։
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02