Հայաստան համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նիստը շրջանցել է երկու կարևոր թեմա: Այս մասին իր ֆեյսբուքան էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Հայաստան համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նիստը շրջանցել է երկու կարևոր թեմա: 1. Ինչպ՞ս է բաշխվել 44-օրյա պատերազմի ընթացքում և պատերազմի համար, Հայաստան համահայկական հիմնադրամի հանգանակած շուրջ 100 միլիոն ԱՄՆ դոլարը, և ո՞րն է եղել դրա արդյունավետությունը: 2. Որքա՞ն միլիոն ԱՄՆ դոլարի համահայկական ներդրում է Նիկոլը Հայրենիքի հետ հանձնել (գուցեև վաճառել) թշնամուն: 1-ին հարցի վերաբերյալ նշեմ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատը շարունակում է ուսումնասիրությունը և իբրև թե դեռևս չունի հաշվետվություն: Հետևաբար ի՞նչ են զեկուցել հոգեբարձուների խորհրդին, երբ հիմնադրամի երբևէ իրականացրած ամենախոշոր հանգանակության ծախսերի արդյունավետության վերաբերյալ, մեկ տարուց ավելի է կան լուրջ կասկածներ, որոնք փարատված չեն: 2-րդ հարցում էլ երևի էլի «նախկիններն են մեղավոր», որ Հադրութը, Շուշին, Քարվաճառն ու Քաշաթաղը և մյուս շրջանների երկու տասնյակ բնակավայրերը ժամանակին չեն հանձնել թշնամուն ու փոխարենը կառուցում ու կառուցապատում էին: Այս հարցերի վերաբերյալ քար լռություն էր հոգեբարձուների խորհրդում»:
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02