«Բոյկոտի պրակտիկան մեզանում հաճախ է կիրառվել։ Ընդդիմությանը միշտ թվացել է, թե իր չմասնակցությամբ ծանր հարված կհասցնի իշխանությանը, կամ սահմանադրական ճգնաժամ կառաջացնի, կամ օրենքներ ընդունելու հարցում՝ դժվարություն, կամ էլ, պարզապես՝ բարոյական հարված։ Բայց, որպես կանոն, բոյկոտը չի արդարացրել իրեն՝ իշխանության ներկայացուցիչները գրեթե միշտ գտել են ելքը և ապահովել քվորում։ Իսկ խղճի խայթի կամ ամոթի զգացումի մասին խոսելն անգամ անիմաստ է։ Եվ ընդդիմությունը, զրկվելով ամբիոնից, գործընթացների վրա որևէ՝ թեկուզ չնչին ազդեցություն ունենալու հնարավորությունից, ինչ-որ ժամանակ անց վերադարձել է քաղաքական դաշտ, խորհրդարան, բանակցությունների սեղանի մոտ։ Հիմա բոյկոտը որոշել են կիրառել Վանաձորի և Գյումրու ընդդիմադիրները։ Նրանք վստահ են, որ նախ դրանով կխանգարեն ավագանու բնականոն աշխատանքը։ Օրինակ՝ Վանաձորում քվորում ապահովել չի հաջողվի։ Իսկ եթե անգամ հաջողվի, կկարողանան բացահայտել այն 4 դավաճաններին, որոնք տապալեցին ընդդիմության՝ քաղաքապետ ունենալու ծրագիրը և, ի հեճուկս երեք ուժերի քաղաքական պայմանավորվածության, կողմ քվեարկեցին իշխանական թեկնածուին։ Իսկ Գյումրիում բոյկոտ անող ընդդիմությունը պատրաստվում է դիմել դատարան և սպասել վճռին, անգամ եթե անհրաժեշտ լինի հասնել Եվրադատարան, և դա տևի մի քանի տարի։ Գուցե այս դեպքում բոյկոտի ինստիտուտն աշխատի, քանի որ Հանրապետականն այնպիսի գերակշռող թիմերով չի անցել Վանաձորի և Գյումրու ավագանի, ինչպես Ազգային ժողովում է։ Եվ եթե անգամ տեղական մասշտաբի մի գալուստ սահակյան մեծ ջանքեր գործադրի և իշխանական պատգամավորներին բերման ենթարկի նիստերին, նրանց, միևնույն Է, դժվար կլինի անցկացնել քաղաքի բյուջեն և քաղաքապետերի ներկայացրած որոշումները»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
21:29
20:44
20:20
19:09
18:09
13:36
13:16
12:48
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:46
10:22
10:02
09:33
09:02
23:03
22:37
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
10:12
09:56
09:45
09:33
09:23
09:16
09:09
09:53
09:45
09:33
09:25
09:13
09:02
09:58
09:45
09:37
09:22
09:15
10:04
09:56
09:43
09:33
09:17
09:02
09:56
09:45
09:33
09:17
09:02
10:06
09:53
09:45
09:33
09:24
09:12
09:02
10:08
09:58
09:47
09:33
09:25
09:17
09:02
09:59
09:45
09:37
09:26
09:14
09:08
09:56