«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վիճակը բարդ է: Երկար տարիներ Հայաստանի ամենակարեւոր՝ պաշտպանական գերատեսչությունը ղեկավարելուց հետո, բնականաբար, նա չի կարող պարզապես գնալ-նստել տանը եւ կանգնել է գործունեությունը շարունակելու դժվար ընտրության առջեւ։
Դատելով մամուլում հայտնված արտահոսքերից, Օհանյանը ներկայում այնքան էլ մեծ ընտրություն չունի։ Մեկ ամիս առաջ, ըստ մամուլի հրապարակումների, նա կարող էր ընտրել ԱԱԽ նախագահի կամ ԶՈԻ գլխավոր շտաբի պետի պաշտոնների միջեւ։ Կարող էր նաեւ նշանակվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար։ Այս բոլոր առաջարկները, սակայն, Օհանյանը մերժել է։
Տեւական ժամանակ մամուլը գրում է նաեւ Օհանյանի քաղաքական դաշտ տեղափոխվելու մասին։ Ասում են՝ նա ղեկավարելու է Վիկտոր Դալլաքյանի կուսակցությանը։ Դալլաքյանը երկու օր առաջ բավական երկիմաստ պատասխանեց այս հարցին՝ ավելի շատ ակնարկելով, որ նման բան միանգամայն հնարավոր է։ Սեյրան Օհանյանի նման կադրային զինվորականի դեպքում, կարծում ենք, ուժերը քաղաքական դաշտում փորձելը կարող է տխուր հետեւանքներ ունենալ։
Ինքը՝ նախկին նախարարը, բազմիցս ասել է, որ մանկուց երազել է զինվորական դառնալ, սիրում է եւ մեծագույն հաճույք է ստանում իր մասնագիտությունից եւ աշխատանքից։ Բացի այդ, ոչ վաղ անցյալում հարցազրույցներից մեկում ասել էր, որ ապագայում իրեն որեւէ կուսակցության մեջ չի պատկերացնում, իսկ եթե որեւէ կուսակցության մեջ մտնի, դա կլինի ՀՀԿ-ն։
2010 թվականի այս հարցազրույցից հետո, իհարկե, շատ բան է փոխվել, մասնավորաբար վերջին երկու տարիներին Սեյրան Օհանյանի անունը հաճախ էր շոշափվում 2018 թվականի նախագահի իշխանական թեկնածուի կոնտեքստում։ Բայց արդյոք դա այնքան լուրջ հե՞տք է թողել բարձր կարգի զինվորականի վրա, որ որոշել է Վիկտոր Դալլաքյանի հետ քաղաքական ճանապարհ անցնել։ Վիկտոր Դալլաքյանը, մեղմ ասած այն գործիչը չէ, որի կողքին հայտնվելը շահեկան լինի ցանկացած մեկի համար:
Եթե այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվի Յուրի Խաչատուրովը, ինչի մասին մամուլը գրում է, ապա ԱԱԽ քարտուղարի պաշտոնը կրկին թափուր կմնա: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի երկու թեկնածուի անուն է շրջանառվում՝ Խաչատուրովի եւ Վաղարշակ Հարությունյանի: Չի բացառվում, որ Սեյրան Օհանյանի պատասխանից է կախված եղել վերջնական որոշումը՝ նրանցից ում ներկայացնել ՀԱՊԿ ՀԱԽ հաստատումը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
21:29
20:44
20:20
19:09
18:09
13:36
13:16
12:48
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:46
10:22
10:02
09:33
09:02
23:03
22:37
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
10:12
09:56
09:45
09:33
09:23
09:16
09:09
09:53
09:45
09:33
09:25
09:13
09:02
09:58
09:45
09:37
09:22
09:15
10:04
09:56
09:43
09:33
09:17
09:02
09:56
09:45
09:33
09:17
09:02
10:06
09:53
09:45
09:33
09:24
09:12
09:02
10:08
09:58
09:47
09:33
09:25
09:17
09:02
09:59
09:45
09:37
09:26
09:14
09:08
09:56