Բա դու սեպտեմբերի 13-ին 50-ից ավելի դիրք ես հանձնել հակառակորդին, դու այդ պետության ԱԺ նախագահն ես, քո պետության դիրքերը հանձնելով գալիս ես, դու ասում ես՝ սեպտեմբերի 21-ին տոնական առիթով պարգեւավճար եմ բաժանում, այդպես ընդունված է եղել: Այս մասին Տավուշի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Շատ բան է ընդունված եղել, հետո՞: Այսինքն մենք եկել ենք այն եզրակացության, որ այս իշխանությունները 30 տարիներին ձեռք բերված բոլոր արժեքները ոտնահարվել են՝ Արցախ, բանակ, Հայաստանի ինքնիշխանություն, պետականաշինություն: Այսօր եթե պետությունը գոյություն ունի, ապա այդ 27 տարիների ընթացքում ստեղծված քաղծառայության համակարգի շնորհիվ է, վարչության պետերի, բաժնի պետերի: Նախկինում նաեւ թերություններ են եղել, բայց սրանք եկել են այդ թերությունները նույն պատճառներով բազմապատկել են: Եթե իրենք քննադատում էին խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը, այսօր դա անտանելի է դարձել: Քննադատում էին տեղերում ճնշումները, այսօր համայնքներում տեսնում եք, թե ընտրություններից հետո ինչպիսի ճնշումներ են լինում»,-ասաց նա: Սեյրան Օհանյանի խոսքով, իրենց պայքարը նրա համար է, որ անընդհատ հանձնելով, տալով հարց չես կարող լուծել. «Ինչքան հանձնեցիր, էնքան թուրքն ավելի շատ է ուզենալու ճնշել: Դրա համար ողնաշարներս ուղղենք, մեր ժողովրդի ոգին բարձրացնենք, բանակը արագ կարելի է վերականգնել: Ես բանակը ղեկավարել եմ և գիտեմ, թե ինչ է նշանակում կարգապահություն, հիմա նայեք, թե ինչպես են հագնվում, ով ինչ ուզում հագնում է: Վարչապետի մոտ պաշտոնատար գեներալներ են կանգնում առանց գլխարկի: Ոստիկանության փոխնախարարը քաղաքաում ձեռքները ջեբները առանց գլխարկի պտտվում են: Եթե նույն վարչապետը հասկանար, կթեքվեր, կասեր՝ պարոն գեներալ, մի հատ ռադ քաշիր էստեղից կամ գնա գլխարկդ հագիր, պետության արժանապատվությունը մի ոտնահարիր»: Սեյրան Օհանյանը պատմեց, որ նախորդ տարի, երբ անվտանգության հետ կապված խնդիր կար, իրենք հրավիրել են գլխավոր օպերատիվ վարչության պետ Էդվարդ Ասրյանին, որն այսօր ԶՈՒ ԳՇ պետն է, որը եկել, ներկայացրել է իրավիճակը սահմանին. «Ես մի երկու հարց տվեցի, հարցերին պատասխանելու ժամանակ ինքը համարձակություն ունեցավ կամ միամտություն ունեցավ իմ մասին մի երկու դրական բան ասել: Վերջում իրեն ասում եմ՝ դու պատկերացնո՞ւմ ես, էս գայլերի մեջ դու ինձ գովում ես, քեզ վաղը հանելու են պաշտոնից: Տեսեք ինչ կատարվեց, իրեն գեներալ-լեյտենանտի պաշտոնից տարել են գեներալ մայորի պաշտոնի: ԶՈՒ ուղեղը համարվող պաշտոնը 4 ամիս թափուր է մնացել, մարդ չեն կարողացել գտնել: հետո էլի մարդ չեն գտել եւ նույն մարդուն բերել նշանակել են բանակի գեներալի պաշտոնի՝ ԳՇ պետ»: Նշենք, որ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, Արգիշտի Գեվորգյանը, Գառնիկ Դանիելյանը հոկտեմբերի 22-ին այցելել են Տավուշի մարզ, հանդիպել բնակիչների հետ:
15:02
14:52
14:18
13:56
13:46
12:16
12:03
11:46
11:46
11:33
11:16
11:03
10:41
10:14
09:56
09:42
09:34
09:16
09:02
16:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15