Տարիներ շարունակ թորիների բախումները հանգեցրել են նրան, որ Մեծ Բրիտանիան դարձել է «Եվրոպայի հիվանդ մարդ», ասել է, կուսակցության առաջատար հովանավորներից մեկը եւ բաժնետոմսերի Terra Firma մասնավոր ընկերության նախագահ ու գլխավոր ներդրումային տնօրեն Գայ Հենդսը:
Նրա խոսքով՝ Պահպանողական կուսակցությունը պիտանի չէ Մեծ Բրիտանիան ղեկավարելու համար։ «Կարծում եմ, որ նա պետք է հրաժարվի իր սեփական ներքին պատերազմները վարելուց եւ կենտրոնանա տնտեսության մեջ անելիքների վրա, եւ ճանաչի վերջին վեց տարիների ընթացքում թույլ տված որոշ սխալները, որոնք, անկեղծ ասած, այս երկիրը վերածել են Եվրոպայի հիվանդ մարդու»,- ասել է Հենդսը։
Նրա խոսքով՝ Brexit-ը դարձել է բազմաթիվ խնդիրների կատալիզատոր։ «Իրականությունն այն է, որ երբ նրանք գնացին Brexit-ի, երազանք ունեին։ Իսկ երազանքը ցածր հարկերով ու արտոնություններով տնտեսություն էր»,- ասել է նա BBC Today հաղորդման ժամանակ:
Նրա խոսքով՝ հեռացող վարչապետ Լիզ Թրասը փորձեց առաջ մղել այդ քաղաքականությունը, բայց դա չստացվեց: «Երբ դուք ընդունում եք, որ իրականում չեք կարող դա անել, ապա Brexit-ը լիովին անհույս է դառնում, եւ դա Մեծ Բրիտանիային միայն աղետալի տնտեսական վիճակի կբերի»,- ասել է Հենդսը:
«Ուստի ես կարծում եմ, որ [եթե] թորիների կուսակցությունը կարողանա ընդունել իր թույլ տված սխալը եւ այն, թե ինչպես իրենք բանակցեցին Brexit-ի շուրջ, եւ ղեկին ունենա մեկին, ով իրականում ունի մտավոր կարողություններ ու լիազորություններ՝ Brexit-ի բանակցությունները վերսկսելու համար, ապա հնարավորություն կա փոխելու տնտեսությունը, բայց առանց դրա տնտեսությունն իսկապես դատապարտված է»։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02