Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանն իր մասնավոր զրույցներում քննադատում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, «ձեռք առնում» նրան եւ կասկածի տակ դնում նրա մտավոր ունակությունները, գրել է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով անունը չնշած անձանց թագավորության կառավարությունում։ Զրուցակիցների խոսքով՝ գահաժառանգը խորհրդականներին պատմել է, որ «շատ ավելի կնախընտրեր» համագործակցել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, իսկ Բայդենն իր վրա տպավորություն չի գործել դեռեւս Բարաք Օբամայի օրոք (2009-2017թթ.) փոխնախագահ եղած ժամանակ։ Բացի այդ, Բայդենը զայրացրել է արքայազնին, երբ հուլիսին հանդիպման ժամանակ հիշեցրել է Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների խախտումների եւ 2018թ. լրագրող Ջամալ Խոշագջիի սպանության մասին, գրել է թերթը։ Պարբերականի աղբյուրները, որոնք Սաուդյան Արաբիայի պաշտոնյաներ են, հայտարարել են, որ հիասթափված են այն բանից, որ արեւմտյան երկրների հետ հարաբերություններում առանցքային հարցը նավթն ու անվտանգությունն են։ Էր Ռիյադում հերքել են WSJ-ի տվյալները։ «Այդ հավաստիացումները, որոնք արել են անանուն աղբյուրները, լրիվ սուտ են։ Թագավորության առաջնորդները միշտ մեծագույն հարգանքով են վերաբերվել ԱՄՆ նախագահներին՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի վրա ստեղծված հարաբերությունների կարեւորության հավատի վրա»,- ասել է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ի ղեկավար Ֆեյսալ բեն Ֆարհանը։ Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցում մամուլի քարտուղար Քարին Ժան-Պիեռը սկզբում հրաժարվել է մեկնաբանել WSJ-ի տեղեկատվությունը, բայց հետո, ինչպես գրել է New York Post-ը, դրանք անվանել է «անհեթեթ հայտարարություններ»։ «Բայց ես հնարավորինս պարզ կլինեմ. նախագահն այս աշխատակազմի աշխատանքի սկզբից եւեթ հստակ հասկանալ է տվել, որ մենք պետք է վերանայենք մեր հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ»,- ավելացրել է նա։ ՕՊԵԿ+-ի վերջերս ընդունած որոշումները համաձայնեցված են Ռուսաստանի հետ, դա կվնասի աշխարհի շատ տնտեսությունների, շարունակել է նա՝ հրաժարվելով պատասխանել պարզաբանելու խնդրանքին, թե որ հայտարարություններն էին անհեթեթ։
22:47
22:29
22:02
20:44
20:20
18:11
17:46
17:35
17:14
16:15
15:53
15:15
13:45
13:26
13:13
12:57
12:43
12:12
11:47
11:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13
09:01
09:56
09:34
09:26
09:15
09:02