Այո, հանրահավաքն իր մեջ պարունակում էր հստակ մեսիջ ՀՀ գործող իշխանություններին
31.10.22 | 11:04
Արցախում` Վերածննդի Հրապարակում, հավաքված մեր հայրենակիցներին երեկ թիրախավորեցին ու քննադատեցին` իշխող վարչակազմը, «Սասնա ծռեր» իսկ այժմ` «Բևեռ» խմբավորումը, Նիկոլ Փաշինյանի անլվա, փնթի, «ծիգռովկա» հագած ծյոծյաներն ու այլ ցածր սոցիալական պատասխանատվություն ունեցողներ:
Արցախն երկու պատերազմում հսկայական զոհեր է տվել, և շատ լավ գիտի ազատության գինը: Արցախը շատ լավ է հասկանում մայր Հայաստանի թիկունքը:
Այո, հանրահավաքն իր մեջ պարունակում էր հստակ մեսիջ ՀՀ գործող իշխանություններին: Ի՞նչ մեսիջ կար`
ա) որևէ իշխանություն իրավունք չունի հակաարցախյան քայլ ձեռնարկել և
բ) Արցախն երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
Երբ ծռիստներն ասում են, թե բա ու՞ր էիք կռվի ժամանակ, մի ձևի ուզում եմ բարձր, ավելի ճիշտ շատ բարձր ծիծաղեմ, որովհետև հարց է առաջանում, արա 44 օր պիկապ էիք ման գալիս, որ պատերազմ գնաք, վերջը տեղ հասաք, թե՞ հլը ճանապարհին եք կամ էն ձեր Ժիրոն ե՞րբ ա «800» հեկտարն ազատագրելու՞:
Ես հասկանում եմ դուք վախենում եք ու ուզում եմ ասել, որ ճի´շտ եք անում: Իսկական հայ ժողովուրդը Նիկոլից հետո ձեր «տներին» են մոտենալու:
Հ.Գ. Իմիջիայլոց ասեմ, որ ո´չ երեկ, ո´չ այսօր ՔՊ-ի վերնախավից ոչ մեկ չանդրադարձավ Արցախում տեղի ունեցած հանրահավաքին: Անշուշտ իրենց հոգու խորքում գիտեն, որ արցախցիք ճիշտ են, բայց իրենց դավաճանական էությունը թույլ չի տալիս դա հրապարակային ընդունել: