Թբիլիսիում Վրաստանի կրթության և գիտության նախարարության դիմաց նախօրեին Վրաստանի հայ համայնքը, Վրաստանի երիտասարդական և «Րաֆֆի» ուսանողական միությունների նախաձեռնությամբ ակցիա են անցկացրել՝ կոչ անելով կանխել Վրաստանի դպրոցներում պանթուրքիզմի գաղափարախոսության տարածումը: Մասնակիցները պարզել էին «Ոչ պանթուրքիզմի գաղափարախոսությանը» գրությունով պաստառներ:
«Ադրբեջանը երկրորդ տարին է՝ նոյեմբերի 8-ին նշում է այսպես կոչված «Հաղթանակի օրը», սակայն չի բավարարվել այս «տոնը» նշել սեփական երկրում և այժմ այն նշում է այլ երկրներում, որտեղ ապրում են էթնիկ ադրբեջանցիներ, այդ թվում՝ Վրաստանում։ Ցավոք, պետք է նշել, որ Վրաստանի տարածքում անցկացվող տարբեր միջոցառումների շարքում Թբիլիսիի թիվ 64 հանրակրթական դպրոցում նոյեմբերի 6-ին Ադրբեջանի դեսպանությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված այս տոնին, որտեղ համարձակորեն և բացահայտորեն ընդունում է Ադրբեջանի հակահայկական վերաբերմունքը և տարածում պանթուրքիզմի գաղափարախոսությունը», –Jnews-ի հաղորդմամբ, նման հայտարարությամբ են հանդես եկել պիկետի մասնակիցները:
Նրանք առհասարակ անընդունելի են համարում նմանատիպ միջոցառումների անցկացումը Վրաստանում: Ակցիայի մասնակիցները կարծում են, որ նախարարությունը տեղյակ չի եղել այս ամենից։
«Վրաստանը միշտ եղել և մնում է չեզոք երկիր, որտեղ երկու ազգային փոքրամասնություններ ապրում են խաղաղ, և հաշվի առնելով տարածաշրջանում խաղաղության տանող Վրաստանի դերը, երկրի տարածքում նմանատիպ դրսևորումները չեն նպաստում այդ խաղաղության հաստատմանը», – ասված է պիկետի մասնակիցների ընդունած հայտարարության մեջ:

17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02