Երեխաների համաշխարհային օրվան ընդառաջ և Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման տարեդարձի առիթով Հայաստանը միացել է աշխահի այլ երկրներին՝ կապույտ գույնով լուսավորելու խորհրդանշական կառույցներ, այս անգամ նոր տեսլականով: Այս տարի լուսավորվեցին Հաղթանակի զբոսայգում Մեծ Անիվը և Մայր Հայաստան հուշարձանը, ինչպես նաև Մատենադարանն ու Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը,- այս ամենը խորհրդանշելու, թե ինչ է անհրաժեշտ երեխաներին առողջ ու երջանիկ մեծանալու համար՝ ուրախություն և զվարճալի ժամանց, պաշտպանություն ու խաղաղություն, կրթություն ու մշակույթ, ինչպես նաև առողջություն ու սնուցում ընտանեկան միջավայրում:
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակից հայտնում են՝ նոյեմբերի 20-ին Երեխաների համաշխարհային օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակում աշխարհի տարբեր երկրներում այդ օրը կապույտ լույսով լուսավորվում են տարբեր խորհուրդ և պատմամշակութային նշանակություն ունեցող կառույցներ/վայրեր։ Նախորդ տարիներին խորհրդանշական կապույտ լույսի ներքո լուսավորվել են Սիդնեյի օպերային թատրոնը, Աթենքի Ակրոպոլիսը, Գիզայի բուրգերը, Ռաշթրափաթի Բհավան նախագահական պալատները Նյու Դելիում, Աֆրիկակյան վերածննդի հուշարձանը Սենեգալում, Էմփայր Սթեյթ Բիլդինգը Նյու Յորքում և այլ վայրեր՝ ի աջակցություն երեխայի իրավունքների:
«Այս տարի Երեխաների համաշխարհային օրը Հայաստանի «Light it Up Blue» (Լուսավորիր կապույտով) նախաձեռնության շրջանակում լուսավորվեցին Երևանի այն վայրերը, որոնք խորհրդանշում են այն, թե ինչ է պետք է երեխաներին առողջ և երջանիկ մեծանալու և ինքնաբավ և կարող մեծահասակներ դառնալու համար՝ Հայաստանի ապագան», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։
Նրա խոսքով, երեխայի իրավունքների մասին կոնվեցիայից բխում է, որ մանկությունը յուրահատուկ, պաշտպանության արժանի ժամանակահատված է:
«Կոնվենցիան ապացույցն է այն բանի, որ աշխարհը կարող է համարձակ և վճռական քայլեր ձեռնարկել՝ ի պաշտպանություն բոլորի համար ավելի լավ ապագայի: Երեսուն տարի անց, թեև առաջընթաց գրանցվել է, շատ երեխաներ դեռ չեն կարողանում լիարժեք օգտվել իրենց բոլոր իրավունքներից։ Եվ սա է պատճառը, որ մենք պետք է միասին աշխատենք՝ ապահովելու համար, որ Կոնվենցիան մնա կենդանի և ապրող փաստաթուղթ և առաջնորդող լույս լինի յուրաքանչյուր երկրի, համայնքի և ընտանիքի համար»,-նշել է նա։
Նախորդ տարի Հայաստանում լուսավորվել են Երևանի մերձակայքում գտնվող հնագույն Զվարթնոց տաճարի ավերակները՝ խորհրդանշելու ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանդատը` պաշտպանելու յուրաքանչյուր երեխայի իրավունքները, որտեղ էլ նա ապրի: Զվարթնոցի տաճարը 2000 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02