Այսօր Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում ժամը 15։00-ին կկայանա անտիկ աշխարհի մեծագույն բանաստեղծ, եվրոպական գրականության սկզբնավորող Հոմերոսի առաջին էպիկական պոեմի՝ «Իլիական»-ի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Հին հունարենից գիրքը թարգմանել, առաջաբանն ու ծանոթագրությունները գրել են Գոհար Մուրադյանն ու Արամ Թոփչյանը։ Հոմերոսի «Իլիական»- ը գրական անմահ կոթող է, որը մշտապես գտնվում է ինչպես գիտնականների ու բանասերների, այնպես էլ սովորական ընթերցողի ուշադրության կենտրոնում։ «Իլիական»-ը հիացմունքի և նմանակման առարկա է եղել թե՛ անտիկ աշխարհում, թե՛ միջնադարում ու Վերածննդի շրջանում և թե՛ նոր ժամանակներում: Իբրև էպոսի անգերազանցելի նմուշ, այն շարունակում է ընթերցողին գերել ու հիացնել նաև այսօր: «Գրքերի- գիրք» տիտղոսին հավակնող «Իլիական»-ը մինչ այս արևելահայերեն թարգմանությամբ հրատարակվել է երկու անգամ՝ Համազասպ Համբարձումյանի (1955 թ.) և Մկրտիչ Խերանյանի (1987 թ.) թարգմանությամբ։ «Զանգակ» հրատարակչությունը օրեր առաջ ընթերցողի սեղանին է դրել Հոմերոսի առաջին էպիկական պոեմը հին հունարենից բնագրային թարգմանությամբ։
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02