Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան նախարարներին հանձնարարել է հինգ տարվա ընթացքում կրկնապատկել պաշտպանական ծախսերը՝ հասցնելով ՀՆԱ-ի մոտ 2 տոկոսին, որպեսզի կարողանան տարածաշրջանում դիմակայել Չինաստանին։ Այս մասին ասել է պաշտպանության նախարար Յասուկաձու Խամադան, տեղեկացրել է Reuters-ը։
«Հաշվի առնելով անվտանգության հետ կապված ներկայիս իրավիճակը՝ մենք պետք է ավելացնենք պաշտպանական ծախսերը հինգ տարվա ընթացքում»,- լրագրողներին ասել է պաշտպանության նախարար Յասուկաձու Խամադան վարչապետի եւ ֆինանսների նախարար Շունիչի Սուձուկիի հետ հանդիպումից հետո։ «...Նա (վարչապետը) մեզ ասել է, որ բոլոր ջանքերը գործադրենք անհրաժեշտ (ֆինանսավորման) ապահովման համար՝ որքան հնարավոր է արագ»,- նշել է նա։
Ճապոնիայի պաշտպանության միջնաժամկետ պլանի չափին համապատասխանելու համար, որը պետք է կազմվի մինչեւ տարեվերջ, կառավարությունը որոշում կընդունի ֆինանսավորման ապահովման մասին՝ ի հաշիվ ինչպես եկամուտների, այնպես էլ ծախսերի բարեփոփման։ «Որպես պատասխանառու ազգ՝ մենք պետք է առավելագույն ջանքեր գործադրենք ծախսերը բարեփոխելու համար, բայց եւ միաժամանակ դրանց աջակցման համար անհրաժեշտ են ֆինանսավորման կայուն աղբյուրներ»,- նշել է նա։
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02