Դեկտեմբերի 5-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ կվարի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ով աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան։ Կողմերը կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը, չորեքշաբթի ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Դեկտեմբերի հինգին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կընդունի Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, ով աշխատանքային այցով կժամանի Ռուսաստանի»,- չորեքշաբթի ճեպազրույցում ասել է նա։ Նրա խոսքով՝ արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող մի շարք հարցեր՝ երկու երկրների նախագահների կողմից այս տարվա փետրվարի 22-ին Մոսկվայում ստորագրված դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի համատեքստում։ Նախատեսվում է նաեւ հանգամանորեն քննարկել տարածաշրջանային եւ միջազգային մի շարք արդիական հարցեր, եւ հատուկ ուշադրություն կդարձվի բարձր մակարդակով եռակողմ համաձայնագրի իրականացման վերաբերյալ քննարկմանը։ Դրանք ընդունվել են՝ ապահովելու հայ-ադրբեջանական հարաբերությունների համընդհանուր կարգավորումը»,- հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02