ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կողմ է արտահայտվել «Ալ-Քաիդայի» առաջնորդի ոչնչացմանն ուղղված հատուկջոկատայինների գաղտնի գործողությանը՝ անմիջապես այն բանից հետո, երբ տեղեկություն է ստացել, որ նա թաքնվում է Պակիստանի տարածքում գտնվող ապաստարանում։
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, պետության ղեկավարը գիտակցել է լուրջ ռիսկերի առկայությունը՝ կապված գործողության հետ, որը կարող էր անգամ միջազգային հարթակում դեմքը կորցնելու վտանգ առաջացնել։
Նա նշել է, թե սկզբում բեն Լադենի գտնվելու վայրի հավանականությունը «50/50» էր։ Սակայն նախագահը տրամադրված է եղել գործողության անցկացմանն «արդեն քննարկման ամենավաղ փուլում»։
Օբաման խոստովանել է, որ հրահանգել է շարունակել գործողությունը՝ չնայած դրա սկզբում լուրջ խնդրի ի հայտ գալուն. հատուկջոկատայինների երկրորդ ուղղաթիռը գիշերը վայրէջք կատարելու պահին պոչի մասով դիպել է շինհրապարակի բարձր ցանկապատին և դուրս եկել շարքից։
Օմաբայի խոսքով՝ բեն Լադենը մահվանից առաջ պետք է հասկանար, որ ԱՄՆ-ն երբեք չի ների նրան 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների համար։ Վերջին մարդն աշխարհում, որին տեսել է «թիվ մեկ ահաբեկիչը», ամերիկացի է եղել։
«Հուսով եմ, որ այդ պահին նա հասկացավ, որ ամերիկացի ժողովուրդը չի մոռացել մոտ 3000 մարդկանց սպանությունը»,-ասել է Օբաման։
Նա խոստովանել է, որ այդ գործողությունից 5 տարի անց աշխարհն ավելի անվտանգ չի դարձել։
Նախագահն ընդգծել է, որ բեն Լադենի ոչնչացումը կարևոր «խորհրդանշական նշանակություն» ուներ, որը ցույց էր տալիս, որ ԱՄՆ-ն անպատիժ չի թողնում նրանց, որոնք իր տարածքում ահաբեկչություն են իրականացնում։
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44