Գյումրու «Մուշ-2» թաղամասի բնակելի երկու նոր շենքերը գրեթե պատրաստ են շահագործման. 36 բնակարանի նոր շահառուները երկրաշարժից հետո տնակներում բնակվող քաղաքացիներն են։ Ակբա բանկiից հայտնում են՝ ևս երկու շենք կառուցման փուլում է. 44-օրյա պատերազմից հետո որոշվեց այս նոր մասնաշենքերում բնակարաններ տրամադրել նաև պատերազմի մասնակից և հաշմանդամություն ձեռք բերած տղաներին։ Շենքերը հարմարեցված կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործընկերն Ակբա բանկն ու Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտապաններն են։ Շենքերի կառուցման համար բանկն իր շահույթից տրամադրել է 100 միլիոն ՀՀ դրամ։ «Շենքերը կայուն են, կառուցված են միաձույլ երկաթբետոնե կոնստրուկցիայով: Շենքերի տանիքը թեք է, որն ինքնանպատակ չէ. տեղադրվել են արևային պանելներ, իսկ թեքությունը համապատասխանում է արևային պանելին։ Բնակարանները կահավորված են, շենքերն ամբողջությամբ պատրաստ են։ Ծրագրում ունենք ևս երկու շենք, որ պետք է կառուցենք՝ 7 ու 9 հարկանի: Այս շենքերը հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց, գործելու են վերելակներ: Այս շենքերը 58 բնակարան կունենան»,- նշում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի շինարարության պատասխանատու, շինարար-խորհրդական Արմեն Ղազարյանը: Նորակառույց շենքերն ունեն նաև հատուկ տարածք` ստեղծագործելու համար։ Արվեստի սիրահարները կարող են ոգեշնչում փնտրել և առանձնանալ նորակառույցների տանիքում, որը նախագծվել է հատուկ նրանց համար։ 2012-ին Ակբա բանկը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ Հայաստանում առաջին անգամ թողարկեց բարեգործական Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտը: Ծրագրի շրջանակում բանկը հիմնադրամի հատուկ հաշվեհամարին իր շահույթից փոխանցում է «Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտով կատարված բոլոր վճարային գործարքների գումարի 0.1%-ը, ինչպես նաև քարտի սպասարկման վարձի 50%-ը:
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02